Յուրաքանչյուր մի արարք, թեկուզ աննշան, մի միտք, մի խոսք, ջրի կաթիլի պես միանալու է մյուսներին ու սրբի-տանի դավաճաններին` իրենց մեղքերի, կեղտի ու թշնամանքի հետ
Եթե ես իմ էջում գրեմ Արցախ, դրանով Արցախը չի փրկվի։
Եթե լրագրողը նվաստացնող հարց տա պաշտոնյային, վերջինիս հակապետական քայլերը չեն կասեցվի
Եթե ասեմ, որ Աշոտյանը քաղբանտարկյալ է, դրանով իրավական պետությունը չի վերականգնվի
Եթե ասեմ, որ Գրիգորի Խաչատուրովն է քաղբանտարկյալ, դրանով բանակի կոտրված մեջքը չի ուղղվի
Եթե ստորագրեմ Հայաքվեի համար, Արցախի հանձնումը չի չեղարկվի
Եթե պաշտպանեմ մի դատավորի, դրանից դատական համակարգի գահավիժումը չի դադարի
Եթե խնջույքից նկար չդնեմ, դրանից Արցախում պարենը չի ավելանա
Եթե զանգեմ մի արցախցի ընկերոջ, դրանից 120,000 մարդու հուսահատությունը չի կոտրվի
Եթե տարածեմ բռնարարքի մասին տեղեկություն, խոշտանգումները չեն դադարի
Եթե մտահոգություններով կիսվեմ մի գաղափարակցի հետ, դրանք միևնույն է` չեն վերանա
Եթե մի քաղցր խոսք ասեմ հայրենակցիս, համընդհանուր պառակտվածությունը չի նվազի
Եթե չօգտվեմ հայրենադավ մեկի բիզնեսից, մեծ բան չի կորցնի
Եթե մոլորյալ մեկին դարձի բերեմ, թշնամին դրանից չի թուլանա
Եթե ...
Եթե
- անեմ թվարկվածը ամեն օր ու հետևողական
- եթե օգնեմ բոլոր նրանց, ովքեր անում են դա ամեն օր ու հետևողական
- եթե թվարկածից թեկուզ մեկն անողին ոչ թե քննադատեմ, հիասթափեցնեմ, այլ համոզեմ անել մնացածը ամեն օր ու հետևողական
- եթե քննադատողին համոզեմ չքննադատել ու միանալ թվարկվածին ամեն օր ու հետևողական
- եթե թշնամացածին փորձեմ համոզել նվազեցնել թշնամանքը մինչև քննադատություն, քննադատությունից նվազեցնել մինչև չխանգարելը, չխանագարելուց անցնել օգնելուն
ապա
- հույս կլինի, որ հայը կարող է վերականգնել հավատը իր ուժերի նկատմամբ, մաքրվել ամոթից ու կեղտից, դիմադրություն ցույց տալ թշնամական բոլոր օջախների դեմ։
Ուրեմն ապրեն
- Խաչատուրը, որ ֆլեշմոբ է կազմակերպել
- Ani -ն ու Hripsime -ն , որ պետությունը քանդողների երեսին են խփում ճշմարտությունը
- իրավապաշտպանները/քաղհասարակությունը ու ընկերները, ովքեր բարձրաձայնում են քաղաքական հետապնդումների մասին
- մյուս բոլոր լրագրողները, ովքեր վերջին օրերին հրաշալի համախմբածություն են ցույց տալիս
- փաստաբանները, ովքեր ամեն օր պայքարում են ապօրինությունների դեմ
- անկախ դատավորները, ովքեր անձնական զրկանքներ կրելով, դիմադրում են իրավական պետության համար պայքարում
- բոլոր նրանք, ովքեր ապրումակցում ու գոտեպնդում են պաշարման մեջ գտնվող արցախցի հայրենակիցներին
- բոլոր նրանք, ովքեր փողոցներ են դուրս գալիս իրենց արդար պահանջներով
- բոլոր նրանք, ովքեր չիմանալով, թե ինչ կարող են անել կամ հոգսերի մեջ թաթախված` ժամանակ չունեն որևէ բան անելու, իրենց մտերիմների հետ` առերես կամ վիրտուալ, կիսվում են իրենց մտահոգություններով առ հայրենիք։
Յուրաքանչյուր մի արարք, թեկուզ աննշան, մի միտք, մի խոսք, ջրի կաթիլի պես միանալու է մյուսներին ու սրբի-տանի դավաճաններին` իրենց մեղքերի, կեղտի ու թշնամանքի հետ։
Հ.գ.Ի՞նչ քայլեր գիտեք դուք, որոնք առանձին վերցրած շատ բան չեն փոխում, բայց իմաստ ունեն համակարգային պայքարի դեպքում։

Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից