Շշմեցուցիչ արագություն. ամբողջ իշխանությունը կանգնած է մեղադրյալ ՔՊ-ականի թև ու թիկունքին
Արագածավանի հայտնի ՔՊ–ական Սուրո Թորոսյանի կողմից առերևույթ կատարած հանցագործության գործը աննախադեպ արագությամբ հասավ դատարան և նշանակվեց առաջին դատական նիստը։
Բազմաթիվ քրեական գործերով փաստաբանները կերազեին այսպիսի արագություն։ Բայց սա այլ դեպք է, այստեղ ամբողջ իշխանությունը կանգնած է մեղադրյալ ՔՊ–ականի թև ու թիկունքին։
Չհասցրեցի անգամ միջնորդել դատախազին, որ մեղադրական եզրակացությունը չհաստատի և գործը վերադարձնի քննիչին, որպեսզի քննիչը կատարի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն։ Մինչև միջնորդությունս կավարտեի՝ Թալինի դատարանից զանգեցին և հայտնեցին, որ օգոստոսին 3–ին, ժամը 12:00–ին նշանակվել է առաջին նիստը։
Շշմեցուցիչ արագությամբ և «արդյունավետությամբ» են աշխատում քննիչներն ու դատախազները։
Ինչևէ, ամբողջ քրեական վարույթն իրականացվել է խայտառակ թերություններով։ Օրինակ՝ օպերատիվ–հետախուզական հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, որպեսզի պարզեն կարևորագույն հանգամանքներ և որպեսզի քննիչը կարողանա կատարել անհրաժեշտ քննչական գործողություններ (քննիչն է հենց այդպես գրել), բայց այդ նույն քննիչը չի սպասել, որպեսզի կատարվի այդ հանձնարարությունը և ստանա կարևորագույն տեղեկությունները։
Օգոստոսի 3–ին, ժամը 12:00–ին Դատարանի Թալինի նստավայրում կկայանա առաջին դատական նիստը։ Խոստանում եմ, շատ հետաքրքիր է լինելու։

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից