Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 46–րդ տեղում է
«ՖԻՖԱ»–ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանշային նոր աղյուսակը, որտեղ Հայաստանի ընտրանին նահանջել է երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 46–րդ տեղը՝ վաստակելով 608 միավոր։ Փոփոխությունը տեղի է ունեցել Վարդան Մինասյանի սաների անցկացրած երկու հանդիպումների արդյունքների հիման վրա։
«ՖԻՖԱ»–ի նախորդ հրապարակումից հետո Հայաստանի ընտրանին հոկտեմբերի 7–ին Երևանում մրցել է Մակեդոնիայի հետ, որտեղ գրանցվեց 4։1 հաշիվը, իսկ Դուբլինում՝ Իռլանդիայի, որտեղ մրցավար Իտուրալդե Գոնսալեսի պատճառով 2։1 հաշվով պարտություն կրեց տանտերերից։ Հենց այդ պարտությունն էլ մեր հավաքականի երկու հորիզոնական կորցնելու պատճառ է դարձել։
Ազգային հավաքականների վարկանշային աղյուսակը 1624 միավորով շարունակում է գլխավորել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին։ Երկրորդ տեղում Հոլանդիան է, երրորդում՝ Գերմանիան։
Մեր հարևաններից Թուրքիան 26–րդ տեղում է, Իրանը՝ 42, Վրաստանի հավաքականը՝ 67, իսկ Ադրբեջանը 117–րդ տեղն է զբաղեցնում։