Լրահոս

28.04.2009 14:45


Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյին

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյին

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը մտադիր է ամրապնդել ևւ զարգացնել ՆԱՏՕ-ի հետ փոխշահավետ համագործակցությունը Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ)՝ որպես արդյունավետ համագործակցության ձևաչափ: Էդվարդ Նալբանդյանը շեշտել է նաև, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ խաղաղապահության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարերային աղետների հետևանքների վերացման և այլ ուղղություններով:

Կլաուդիո Բիզոնիերիոն, կարևորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանի գործընկերությունը և 2006-2008թթ. ԱԳԳԾ իրականացման արդյունքները ու հույս հայտնել, որ 2009-2010թթ. գործողությունների ծրագիրը նույնպես հաջողությամբ կիրականացվի: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է ՆԱՏՕ-ի ստրասբուրգյան գագաթաժողովի արդյունքները:

Տարածաշրջանային հարցերի քննարկման ենթատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացի կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը:

Այս խորագրի վերջին նյութերը