Քաղաքական

28.07.2023 14:00


Արցախի ԱԺ նախագահը հրաժարական տալու մասին է հայտարարել

Արցախի ԱԺ նախագահը հրաժարական տալու մասին է հայտարարել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական կտա։ Արցախի ԱԺ նախագահն այդ մասին հայտարարություն է տարածել։

«Սիրելի´ հայրենակիցներ

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Աստված պահապան Հայաստան աշխարհին:

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում»,-ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը