Լրահոս

19.10.2011 13:27


Թուրքիայի զորքերը մտել են Հյուսիսային Իրաք

Ինչպես տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը, թուրքական բանակը Քրդստանի բանվորական կուսակցության դեմ անդրսահմանային գործողություն է սկսել։ Բանակի զորամիավորումները Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների կողմից իրականացված հարձակումից հետո մտել են Հյուսիսային Իրաք։

Այս տեղեկությունն առայժմ չի հաստատել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։

Հիշեցնենք, որ գիշերը քուրդ զինյալների կողմից թուրքական ստորաբաժանումների դեմ իրականացված հարձակման հետևանքով Թուրքիայում սպանվել և վիրավորվել է ոստիկանության, անվտանգության համապատասխանաբար 24 ու 18 աշխատակից։

Այս խորագրի վերջին նյութերը