Լրահոս

19.10.2011 12:12


ԱԻՄ–ը պատրաստ է ՀՀԿ–ի հետ ձեռք ձեռքի գնալ, եթե....

ԱԻՄ–ը պատրաստ է ՀՀԿ–ի հետ ձեռք ձեռքի գնալ, եթե....

Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ շուտով կոալիցիան կփուլզվի, և այս շաբաթավերջին պաշտոնապես կհայտարարվի դրա մասին։ Նույն այդ լուրերի համաձայն՝ կոալիցիայի փլուզումից հետո ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ավելի լայն կոալիցիա ստեղծել՝ դրանում ընդգրկելով բազմաթիվ այլ կուսակցությունների։

«7օր»–ի հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասել է, որ նախորդ կոալիցիան որևէ բարձր նպատակի համար չէր ստեղծվել, և ավելի լայն կոալիցիան, ըստ նրա, բնականաբար ավելի լավը լինել չի կարող։

–Իրենց հետաքրքրում է ուրիշ բան. դա իշխանությունն է, իշխանություն՝ հանուն իշխանության, ոչ՝ իշխանություն հանուն բարձր գաղափարների,–ընդգծել է Պ. Հայրիկյանը։

Նա նշել է, որ այժմ ԱԻՄ–ն աշխատում է նոր բևեռ ձևավորելու, նոր սկզբունքներով քաղաքացիական համախմբում իրականացնելու ուղղությամբ, բայց և հավելել է.

–Անկախ այն անառողջ մթնոլորտից, որ 10 տարի շարունակ ՀՀԿ–ն ստեղծել է ԱԻՄ–ի համար՝ կուսակցություններ վերցնել, դեպի խորհրդարան տանող ճանապարհը փակել և այլն, ես և ԱԻՄ–ը պատրաստ ենք մոռանալ և ՀՀԿ–ի հետ ձեռք ձեռքի գնալ։ Բայց ո՛չ բառերի կույտի համար՝ Թուքրիայի հետ լավ հարաբերություններ, Արցախի ինքնորոշում (այդ ինքնորոշում բառն ումից եք սովորել՝ մի հատ հիշեք, և հիշեք, թե այդ ինքնորոշումն ասողը դրանից հետո էլի ինչ էր ասում)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը