Քաղաքական

27.07.2023 07:00


Վանդալիզմ՝ վերանորոգման քողով. Հադրութի շրջանի Հողեր գյուղի Կավաք վանքում «վերանորոգում» են շքամուտքը (լուսանկար)

Վանդալիզմ՝ վերանորոգման քողով. Հադրութի շրջանի Հողեր գյուղի Կավաք վանքում «վերանորոգում» են շքամուտքը (լուսանկար)

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հողեր գյուղի Կավաք վանքը, երբ անցավ ադրբեջանական բանակի հսկողության ներքո, 1992 թ. վանդալները ոչնչացրեցին եկեղեցու մուտքի` 1742 թ. շինարարական արձանագրությունը, իսկ այժմ՝ 2023 թ., երբ վանքը նորից անցել է վանդալների հսկողությանը՝ նրանք վանդալական ոճով «վերանորոգում» են նույն շքամուտքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը:

«Վանդալիզմ՝ վերանորոգման քողով.

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հողեր գյուղի Կավաք վանքը, երբ անցավ ադրբեջանական բանակի հսկողության ներքո, 1992 թ. վանդալները ոչնչացրեցին եկեղեցու մուտքի` 1742 թ. շինարարական արձանագրությունը, իսկ այժմ՝ 2023 թ., երբ վանքը նորից անցել է վանդալների հսկողությանը՝ նրանք վանդալական ոճով «վերանորոգում» են նույն շքամուտքը:

Հ.Գ. Լուսանկարներում՝ վանքի շքամուտքի արձանագրությունը մինչև ոչնչացումը, ոչնչացումից հետո և տեղում անճոռնի մի այլ քարի տեղադրումից հետո»,-գրել է նա՝ լուսանկարներ հրապարակելով վանքից:

3

Այս խորագրի վերջին նյութերը