Իր ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի խայտառակ, տապալված ասուլիսից հետո երկու օր իր տեղը չգտնող Աննա Հակոբյանը սոցցանցային գրառումներից ու հայ կանանց, «աննկարագրելի շատ չարացած «քույրեր և եղբայրներին», «իր ու իր ամուսնու առասպելական տանջանքներն ու մահը փափագողներին» խորհուրդներ ու դասեր տալուց ազատ ժամանակ շռայլ նվերներ է անում իր գովքն անող կամ իրեն ծառայություններ մատուցած տարբեր, այդ թվում՝ մասնագիտական շերտերի:
Վերջերս, օրինակ, 168.am-ի տեղեկություններով, Աննա Հակոբյանն ադամանդակուռ հայկական արտադրության «AWI» ժամացույցներ է նվիրել հայ որոշ ոճաբանների, ում անուններն այս պահին դեռ չենք հրապարակում:
Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի սիրելի բրենդների թվում, ի դեպ, «AWI»-ն իր կայուն տեղն է զբաղեցրել դեռևս 2018թ.-ից, երբ նոր էին եկել իշխանության:
2018թ. սեպտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյան երբեմնի ժողվարչապետն անգամ գովազդել էր «AWI» բրենդի ժամացույցները:
Աննա Հակոբյանի շքեղ նվերները՝ հայ ոճաբաններին