Լրահոս

19.10.2011 11:30


Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. կան զոհեր

Հոկտեմբերի 19-ին`ժամը 00.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ՈՒԱԶ» մակնիշի 35 ԼՍ 972 պետհամարանիշի, ‘’ՎԱԶ-2106’’ մակնիշի  24 ՏԼ 232 պետհամարանիշի և «ԳԱԶ-24» մակնիշի 67 ԼԼ 042 պետհամարանիշի  ավտոմեքենաները.ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1979 թվականին ծնված Մ.Օհանյանը և ուղևորներ`1966 թվականին ծնված Կարեն Բադալյանը, 1989 թվականին ծնված Արկադի և 1986 թվականին ծնված Արա Թադևոսյանները տեղում մահացել են, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1985 թվականին ծնված Մ.Զարոյանը, ուղևորներ` 1990 թվականին ծնված Սամվել Ենուկյանը, 1985 թվականին ծնված Դավիթ Գասպարյանը և 1984 թվականին ծնված Սարգիս Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց, որտեղ Սարգիս Պողոսյանը մահացել է:  «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1988 թվականին ծնված Ոսկան Բադալյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և հրաժարվել շտապօգնության բժիշկների օգնությունից:   Մ.Զարոյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Սամվել Ենուկյանինը և Դավիթ Գասպարյանինը` բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը