Քաղաքական

26.07.2023 13:22


Թշնամու արձակած կրակոցի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները. ԱՀ դատախազություն

Թշնամու արձակած կրակոցի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները. ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է.

«2023թ. հուլիսի 15-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժի մարտական դիրքերից տարբեր զինատեսակներով կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Սերգեյ Ալեքսանդրի Հովագիմյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը:

2023թ. հուլիսի 24-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակ է արձակվել դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արայիկ Մարդիի Օհանջանյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ: Հակառակորդի արձակած կրակից պաշտպանվելու նպատակով վերջիններս ստիպված դադարեցրել են աշխատանքը:

Նշված երկու դեպքերի առնչությամբ կատարվում է հետաքննություն»։

Այս խորագրի վերջին նյութերը