Քաղաքական

26.07.2023 10:34


Անհետ կորածների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)

Անհետ կորածների ծնողները փակել են Բաղրամյան պողոտան (տեսանյութ)

Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերը վաղ առավոտյան մարզից ժամանել են Երևան և Նիկոլ Փաշինյանի աշխատավայրի մոտ՝ Բաղրամյան 26-ում, հերթական բողոքի ակցիա են իրականացնում:

Նրանք պահանջում են, որ պատկան մարմինները տեղեկություններ հայտնեն իրենց որդիների գտնվելու վայրի մասին։

Ծնողները նաև հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ:

«Մի հատ գեներալ մոտեցավ, փորձեց ամեն ինչ անել, որ երկրի առաջին դեմքը մեզ ընդունի՝ խնդրելով մեզ, որ ժամանակ տանք, որպեսզի իրենք կարողանան մեզ ընդունել։ Սակայն, մեկ շաբաթվա ընթացքում, իրենք մեզ չընդունեցին։ Մինչև Փաշինյանը մեզ չընդունի, այստեղից չենք գնալու, պետք լինի՝ 10 օր էլ կսպասենք

Մենք իրեն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ․) երկու հարց ունենք․ ո՞ւր են մեր տղաները, և ինչո՞ւ է դատական գործընթացը ձգձգվում, պետք է մեղավորներին պատժել։ 35 տղաներ անհետ կորած են, իսկ Անդրանիկ Մակարյանն անգամ կալանքի տակ չի և ազատ ներսուդուրս է անում, երևի, բարեկամական կապ կա վարչապետի հետ, որովհետև մինչև հիմա ոչ մի բան չի արվել»,-ասաց ծնողներից Անահիտ Ադոյանը։

Անհետ կորածների ծնողները հայտարարում են, եթե իրենք չընդունեն, դարձյալ ճանապարհ են փակելու։

«Երեխա ենք կորցրել, մեզ պատասխան տվեք։ Երեք տարի է՝ խաբված ապրում ենք։ Մեկ ժամ ժամանակ չուենցավ մեզ տրամադրելու, եթե իր (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- խմբ․) որդուն կորցնեին, այդպես չէր անի։ Փշալարի վրայով թռավ, վարչապետ դարձավ։ Մեր տունը քանդելու համար ընտրեցինք։ Մայրերին չի ընդունում, արհամարհում է»,- վրդովվեց ծնողներից մեկը։

Հիշեցնենք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանի հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել։ Փաշինյանը նրանց, սակայն, այդպես էլ չէր ընդունել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը