Լրահոս

19.10.2011 10:28


Ֆրանսիան և Գերմանիան հավանություն են տվել, որ եվրագոտու երկրների օգնության հիմնադրամը հասնի մինչև 2 տրլն եվրոյի

Ֆրանսիան և Գերմանիան հավանություն են տվել, որ եվրագոտու երկրների օգնության հիմնադրամը հասնի մինչև 2 տրլն եվրոյի

«Գվարդիան»–ը, վկայակոչելով ԵՄ դիվանագետների շրջանակների իր աղբյուրը, հաղորդում է, որ  Ֆրանսիան և Գերմանիան հավանություն են տվել Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամը մինչև 2 տրիլիոն եվրո ավելացնելուն։

Այս միջոցը եվրագոտին ձգձգվող ճգնաժամից դուրս բերելու և երկրների պետական պարտքերը փակելու խնդրի լուծման «համալիր նախագծի» մի մասը կդառնա։ «Gazeta.ru»–ն փոխանցում է, որ ճգնաժամից դուրս գալու միջոցների նախագիծը պետք է հաստատվի գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա շաբաթվա վերջին։

Նախորդ շաբաթ եվրոպական միասնական արժույթի գոտու երկրներն ավարտել են հիմնադրամի լիազորությունների մեծացման գործընթացի վավերացումը, այդ թվում՝ դրա ծավալը 250–ից 440 մլրդ եվրոյի հասցնելը։

Հոկտեմբերի 13–ին Սլովակիայի խորհրդարանը հաստատել է Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամի լիազորությունների մեծացումը։ Եվրագոտու 17 պետություններից Սլովակիան միակ երկիրն էր, որը նոր նախագիծը դեռևս չէր հաստատել։

Այս խորագրի վերջին նյութերը