Լրահոս

19.10.2011 10:03


Տուարեգները կօգնեն Քադաֆիին Լիբիայի հարավում նոր պետությու՞ն ստեղծել

Տուարեգները կօգնեն Քադաֆիին Լիբիայի հարավում նոր պետությու՞ն ստեղծել

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին կարող է նոր պետություն հռչակել Լիբիայի հարավում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Լիբիայի Ազգային անցումային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Մահմուդ Ջաբրիլը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

–Քադաֆին երկու տարբերակ ունի. կամ պետք է փորձի շարժել Լիբիայում ցանկացած նոր վարչակարգի հիմքերը, կամ էլ անկախ պետություն հռչակել երկրի հարավում,– ասել է Ջաբրիլը արաբական «աշ Շարք ալ Աուսաթ» թերթին տված հարցազրույցում։

Ջաբրիլի խոսքերով՝ Քադաֆին դեռևս գտնվում է  երկրի հարավում և փորձում է օգտագործել հեղափոխականների միջև գոյություն ունեցող տարաձայնությունները իշխանությանը վերադառնալու համար։ Այդ գործում, ինչպես նշել է Ջաբրիլը, Քադաֆիին կարող են օգնել նրա վաղեմի աջակիցները՝ տուարեգները, որոնք բնակվում են Լիբիայի ու Ալժիրի հարավում, ինչպես նաև Նիգերի ու Մալիի հյուսիսում։

Այս խորագրի վերջին նյութերը