Արցախցիների հասցեին նման սանձարձակ կերպով արտահայտվում է մեկ էլ Ադրբեջանի նախագահը․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի ելույթների բովանդակության մեջ որեւէ տարբերություն չկա, Ալիեւն ասում է՝ ինչու է շրջափակման մեջ պահում մեր հայրենակիցներին, Փաշինյանն էլ հիմնավորում է Ալիեւին, ամբողջ ասուլիսը նվիրված է դրան։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ճիշտ է ասում՝ ընդդիմությունն է մեղավոր, որ ինքը միջեւ հիմա վարչապետ է։ Ընդդիմությունը պատերազմից հետո արել է երեք փորձ, բայց վերջնական արդյունք չունենք։ Մենք շատ ակտիվ քննարկումների մեջ ենք, կան տարբեր շարժումներ, պետք է գտնենք ճանապարհը եւ ազատվենք այս չարիքի իշխանությունից։ Արցախցիների հասցեին նման սանձարձակ կերպով արտահայտվում է մեկ էլ Ադրբեջանի նախագահը։ Դժբախտությունն այն չէ, որ երկու երկիր ցանկանում են ոչնչացնել մեզ, դժբախտությունն այն է, որ այդ թշնամական երկրներին միացել է նաեւ Հայաստանը»,-ասաց Փաշինյանը։
Սաղաթելյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է դադարի ասել, որ Արցախում հումանիտար խնդիր է։ Նա պետք է ասի, որ սա քաղաքական հարց է եւ խոսի հասցեական։
«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հրաժարվել ինքնորոշումից եւ հույս ունենալ , որ անվտանգության երաշխիքներ կգործեն, դա դավաճանություն է, բայց այս մասին Հարությունյանը չի հայտարարել»,-նշեց Սաղաթելյանը։

Աղբյուրը՝ news.am