Կարծիք

25.07.2023 22:29


Հիմա հրատապ խնդիրը սրանց հեռացումն է՝ շտապ եղանակով

Հիմա հրատապ խնդիրը սրանց հեռացումն է՝ շտապ եղանակով

Ամեն ինչ սկսվել է 1998-ին, երբ իշխանություն ունեցող ու իշխանությունից օգտվող մի խավ հեռացվեց կերակրամանից։ Հեռացնողների որակը հիմա չեմ քննարկում, նրանք էլ սրբեր չեն։

1998-ին Տեր-Պետրասյանն իշխանության հարցը կապեց Արցախի խնդրի հետ, ու դա դարձավ իշխանության համար պայքարի գաղափարախոսություն։

Մի ճամբարը, որպեսզի իշխանություն ունենա, գաղափարախոսություն ընտրեց Արցախը չտալը՝ դրանով հիմնավորելով իրենց իշխանություն ունենալու լեգիտիմությունը, մյուսը հակառակը՝ Արցախը պետք է տալ եւ դրա համար պետք է գան իշխանության։

Երկու դեպքում էլ առանցքային բառն "իշխանությունն" է։

2008-ի Մարտի 1-ին Արցախը հանձնողները փողոցում ջարդվեցին ու Մարտի 1-ը դարձրեցին իրենց Ավարայրի ճակատամարտը։ Դրանց կորիզը հենց 1998-ին իշխանություն կորցրած խավն էր։ Նրանց դրոշն էլ Արցախի նկատմամբ ատելությունն էր։ Արցախը հանձնողները հետո մերժեցին իրենց մարգարեին, բայց դա արդեն էական չէ, աղանդն արդեն ձեւավորվել էր։

Հենց այստեղ հայտնվեցին արտաքին ուժերը, որոնք սկսեցին աջակցել տարբեր եղանակով Արցախը հանձնողներին, որոնց իշխանության գալու լեգիտիմության հիմնավորումը Արցախը հանձնելն էր։ Թե ինչպես էին աջակցում, դա արդեն այլ հետաքրքիր թեմա է։

2018-ի դավադրությունն արտաքին ուժերի, նրանց կամակատար "քաղաքացիական հասարակության" եւ 1998-ին իշխանության կերակրատաշտից հեռացվածների եռամիասնության արդյունքն էր։

2018-ին նրանք եկել են իշխանության Արցախը հանձնելու նպատակով, դա է իրենց քաղաքական "աստվածաբանությունը", դա է նաեւ արտաքին պատվերը:

Այստեղ առաջանում է հարց՝ իսկ ինչո՞վ էին զբաղված ԱԱԾ-ն, ՊՆ-ն, Սերժ Սարգսյանը եւ մյուս պատկան մարմինները։ Կարծում եմ՝ այս հարցերին նրանք պետք է պատասխանեն՝ ինչո՞ւ չեն նկատել դավադրությունը կամ գուցե իրենք էլ են մասնակից եղել...: Հուսանք, այս հարցերի պատասխանը կլսենք ու ուրախ կլինեմ, որ պատասխանները կկարողանան կասկածները մարել։

Բայց հիմա հրատապ խնդիրը սրանց հեռացումն է, շտապ եղանակով՝ թավշյա, ոչ բռնի եղանակով։

Եվ հիշեք դասականին՝ կառավարության դուռը ժողովրդի դուռն է։

«Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը