Կարծիք

25.07.2023 15:34


Աշխարհը ճանաչում է Կոսովոն, որովհետև այնտեղ չի գտնվել ինքնորոշումը կասկածի տակ դնող որևէ մեկը

Աշխարհը ճանաչում է Կոսովոն, որովհետև այնտեղ չի գտնվել ինքնորոշումը կասկածի տակ դնող որևէ մեկը

Եթե ըստ որոշ գործիչների՝ տարածքային ամբողջականությունը բացառում է ազգային ինքնորոշումը, ապա աշխարհում պետք է լիներ 51 պետություն, ճիշտ այնքան, որքան եղել է ՄԱԿ-ի կողմից տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահին: Իսկ տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ադրբեջանի կազմում զուգահեռ ճանաչելը նշանակում է միայն մի բան՝ չտեսնելու տալ, որ Արցախում սեփական ազգի ներկայացուցիչները միջազգային իրավունքին հավատարիմ՝ դեռ 32 տարի առաջ ինքնորոշվել են: Աշխարհն այսօր ճանաչում է Կոսովոն, որտեղ անգամ դասական իմաստով հանրաքվե չի եղել, իսկ ճանաչել է ոչ միայն զուտ քաղաքական երկակի ստանդարտների տեսանկյունից, այլև նրա համար, որ Կոսովոյում չի գտնվել ինքնորոշումը կասկածի տակ դնող որևէ մեկը:

Հ.Գ. Այս օրերին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական թիմը միջազգային Նյուրենբերգյան դատախաղում 100 պետությունների թիմերի մեջ գրավել է 1-ին տեղը (սա վատ նորություն է միայն հայրենական բուհերը սոսկ միջազգային վարկանիշի աղյուսակով գնահատողների համար): Սրտանց շնորհավորում եմ մեր ուսանողներին և այդ հաղթանակի համար հսկայական ջանքեր գործադրած դասախոսներին ու ֆակուլտետի դեկան պարոն Ղազինյանին: Այս հաղթանակը կարևոր է, քանզի մեզ օդի և ջրի պես պետք են միջազգային քրեական իրավունքի գիտակներ՝ նկատի ունենալով ալիևի մեծ ախորժակով նկրտումները, որոնք ապագայում սպասել չեն տա….

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը