Լրահոս

28.04.2009 14:35


Իգոր Մուրադյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը և Սերժ Սարգսյանն անպայման կմիավորվեն»

Իգոր Մուրադյան. «Լևոն Տեր–Պետրոսյանը և Սերժ Սարգսյանն անպայման կմիավորվեն»

Քաղաքագետ-վերլուծաբան Իգոր Մուրադյանն ասել է, որ հակառակ ՀՀ իշխանությունների պնդումներին, թե հայ-թուրքական բանակցություններում ԼՂ-ի հարցը չկա՝ իրականությունն այլ է։ Նրա խոսքերով՝ սեղանին այն կետերն են դրված, որոնք հրապարակվել են թուրքական «Սաբահ» պարբերականում, բայց ԼՂ-ի հարցը բանակցություններից անջատ չէ։

Սակայն, քաղաքագետը «7օր»-ին ասել է, որ դա չէ կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու բուն պատճառը.

–Ես շատ լավ գիտեմ, թե ում ձեռքն էր գծագրում ԼՂ-ի ապագա քարտեզը։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես էին դաշնակցական առաջնորները գծագրում նոր սահմանները՝ անձամբ ինձ բացատրելով, որ սա՛ շատ լավ է,- ասել է Ի. Մուրադյանը։

Ըստ նրա՝ «մայնդորֆյան և շվեյցարական փաստաթղթերը պարզապես ապահովում են  ՀՀ իշխանության և ընդդիմության միավորման արտաքին քաղաքական «ռակուրսը»։

-Այսօրվա իշխանությունը կմիավորվեն «ակտուալ» ընդդիմության հետ։ Տեր-Պետրոսյանի թիմը մտածում է նույն կերպ , նրանք այլ սցենար չունեն։ Եթե այդ միավորումը տեղի ունենա, իսկ դա անպայման տեղի կունենա, Դաշնակցության համար ոչ միայն տեղ չի մնա ոչ միայն Հայաստանում, այլև պատմության մեջ։ Ահա, թե ինչու շտապեցին դուրս գալ։

Նա նշել է նաև, որ կոալիցիայց ՀՅԴ-ի դուրս գալու պատճառներից մեկն էլ Սփյուռքի ճնշումն է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը