Կովկասյան տարածաշրջանը չպետք է վերածվի կռվի և իշխանության մրցակցության մրցադաշտի. Ադբոլլահիանը՝ Միրզոյանի հետ ասուլիսում
Իրանը կենտրոնացած է կովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վրա, ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ հայտնելով Թեհրանի պատրաստակամությունը «3+3» ձևաչափով (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, ՌԴ, Իրան, Թուրքիա) հանդիպում անցկացնելու հայ և ադրբեջանցի պաշտոնյաների մասնակցությամբ։
Նա այս մասին ասել է երկուշաբթի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ շեշտելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեծ նշանակություն ունի Իրանի համար։
Ինչպես գրում է mehrnews.com-ը, ԱԳ նախարարը հավելել է, որ Իրանը ողջունում է տարածաշրջանի երկրների մերձեցումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում առաջընթացը։
«Թեհրանը կարծում է, որ հարևանների միջև խաղաղությունն ու անվտանգությունը ձեռնտու են տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերին։ Կովկասյան տարածաշրջանը չպետք է վերածվի կռվի և իշխանության մրցակցության մրցադաշտի, քանի որ դա հետաձգում է խաղաղությունը տարածաշրջանում: Կայուն խաղաղությունը պահանջում է բարեկամական և մեղմ շփում կառավարությունների և ազգերի միջև»,-ասել է Աբդոլլահիանը:
Վերջինս նաև հավելել է, որ Իրանը եղել է Հայաստանի բացառիկ բարեկամը, մինչդեռ Միրզոյանն իր հերթին ասել է, որ Իրանի հետ պատմական հարաբերությունները Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեն։

Աղբյուրը՝ tert.am