Նիկոլ Փաշինյանը «Ֆրանս-պրեսս» գործակալությանը մի երկարաշունչ հարցազրույց է տվել: Երկարաշունչ ու ճապաղ: Գործնականում այդ հարցազրույցն առավելապես ներքին սպառման համար է, եթե իհարկե, լրագրողներից ու քաղաքականությամբ հետաքրքրվողներից բացի, ուրիշ որևէ մեկը նրա ասածները բանատեղ է դնում: Էլի՝ տակուգլուխ ու կամայական «մեկնաբանությամբ» իմաստակություններ, էլի՝ անհեթեթություններ, էլի՝ վտանգավոր թեզեր: Մի խոսքով՝ ինչպես միշտ:
Հարցազրույցի հիմնական ասելիքը հանգում է այն փաշինյանիզմին, որ եթե իր իշխանությունը Արցախից լիովին չհրաժարվի, ապա պատերազմ կլինի:
Ըստ որում, Նիկոլ Փաշինյանի խոսքում հստակ ընդգծվում է մի բան. պատերազմ կլինի ցանկացած դեպքում, որովհետև ինքն էլ է ընդգծում, որ ոչ մի երաշխիք չկա, ոչ մի մեխանիզմ չկա (միջազգային), որը կերաշխավորի խաղաղությունը:
Ու, մեր մեջ ասած, երբեք էլ նման մեխանիզմներ չեն եղել: «Խաղաղության» թուղթ թափահարողների շարքում պատմության մեջ ամենից հայտնին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենն է, որ Մյունխենում Չեխիան գործնականում ծախելուց հետո, եկավ, թե՝ սերունդների համար մի 1000 տարվա խաղաղություն եմ բերել: Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին, բացի Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից:
«Եվ իհարկե, այո՛, նոր էսկալացիաները, նոր պատերազմները միշտ էլ հավանական են, ինչը չի նշանակում, որ դա տեղի կունենա, և ինչը նաև չի նշանակում, որ դա տեղի չի ունենա» (մեջբերում հիշյալ անձնավորության հիշյալ հարցազրույցից:
Վերադառնանք պատերազմով սպառնալուն:
Այս հարցում էլ է Նիկոլ Փաշինյանը դրսևորվում որպես բացարձակ ադրբեջանական կատարածու:
Մինչև հիմա, որքան հայտնի է, Հայաստանին, հայերին պատերազմով սպառնում և այդ սպառնալիքով ինչ-որ բան պոկելու, ինչ-որ զիջում պարտադրելու գործելակերպ դրսևորում էին Ալիևը (Ադրբեջանը) և Թուրքիան: Առավելապես՝ Ադրբեջանը: Հիմա ի՞նչ տարբերություն, Ալիևն է սպառնո՞ւմ, թե՞ Նիկոլ Փաշինյանն է ահաբեկում: Գործնականում՝ ոչ մի: Դեռ մի բան էլ՝ Ալիևի դեպքում պարզ է, որ խոսքը հակահայ, թշնամի ու հակամարդ ստահակի մասին է: Իսկ էս մյուսը ներկայանում է որպես ՀՀ քաղաքացի, դեռ մի բան էլ՝ ՀՀ վարչապետի պաշտոնում: Բայց խոսում է, ինչպես թշնամին:
Թշնամին ասում է՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»:
Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ի անխտիր բոլոր ներկայացուցիչները, անխտիր բոլոր պաշտոնյաները ասում են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և վե՛րջ»:
Հիմա ի՞նչ տարբերություն ադրբեջանական թուրքերի՝ մեր ոխերիմ թշնամիների ու Նիկոլ Փաշինյանի ու նրա խմբոնի միջև:
Ո՛չ մի:
Բայց դա ողբերգության դեռ մի կողմն է: Ողբերգության մյուս կողմն էլ այն է, որ Արցախը թշնամուն նվիրելուց հետո Նիկոլ Փաշինյանը ոչ մի խաղաղություն էլ չի բերելու ոչ նրա ասածը հալած յուղի տեղ ընդունողներին, ոչ իր՝ Արցախն ուրացող և Արցախի հայերին ատելով ատող, մեր հայրենակիցների վրա թույն ու թարախ արտաշնչող կողմնակիցներին, ոչ մեկին:
Նիկոլ Փաշինյանը կարող է բերել բացառապես մահեր, սպանություններ, կործանարար աղետներ, դժբախտություններ, կորուստներ:
Նրա «հայեցակարգը» կարելի է ձևակերպել «նոր «խաղաղություն», նոր տարածքներ» տարբերակով:
Կարելի է չկասկածել. այսպես շարունակվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը հետո ասելու է՝ եթե չտանք Սյունիքը, պատերազմ կլինի, հետո՝... եթե չտանք Վայոց ձորը, պատերազմ կլինի, հետո՝... եթե չտանք Իջևանը, պատերազմ կլինի, հետո՝ եթե չտանք Վանաձորը, պատերազմ կլինի, հետո՝ եթե չտանք Աշտարակը, պատերազմ կլինի, ... եթե չտանք Երևանը ...
Գիտեք ի՞նչ, այս բանաձևը այլ տարբերակ էլ ունի. «Եթե չտանք Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական վերջը, ապա անընդհատ պատերազմ էլ կլինի, կորուստներ էլ կլինեն, իսկ այս մղձավանջն էլ չի դադարելու, մինչև Հայաստանն իսպառ չվերանա»:
Մեր ամեն ինչի լուծումը կոնկրետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից Հայաստանն ազատագրելն է: Այլ տարբերակ չկա: Այլ տարբերակ նշողները կա՛մ անբուժելի միամիտ են, կա՛մ մոլորեցնողներ:
Նոր «խաղաղություն»... նոր տարածքներ

Արմեն Հակոբյան