Լրահոս

18.10.2011 17:23


Հիլարի Քլինթոնը ժամանել է Լիբիայի մայրաքաղաք

Հիլարի Քլինթոնը ժամանել է Լիբիայի մայրաքաղաք

«Ֆրանս պրես» գործակալությունը փոխանցում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մինչ այդ չհայտարարված այցով ժամանել է Լիբիայի մայրքաղաք Տրիպոլի։

Ինչպես հաղորդում է գործակալությունը, Քլինթոնը դարձել է ԱՄՆ առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով Լիբիա է այցելել 2008թ. ի վեր։

Լիբիայում անկարգություններն սկսվել են փետրվարի 15–ից, երբ բողոքողների ցույցերն աստիճանաբար վերածվեցին զինված հակամարտության կառավարական զորքերի ու ապստամբների միջև, ովքեր պահանջում են երկրի ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը։

Օգոստոսի վերջերին ընդդիմության ուժերը ՆԱՏՕ–ի օդուժի օգնությամբ գրավեցին մայրաքաղաք Տրիպոլին։ Մուամար Քադաֆիի ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։

Այս խորագրի վերջին նյութերը