Լրահոս

18.10.2011 17:13


Մալիում տուարեգները սեփական անկախ պետություն են պահանջում

Մալիում տուարեգները սեփական անկախ պետություն են պահանջում

Մալիի ներքին գործերի նախարարը ուղևորվել է երկրի հյուսիս այն բանից հետո, երբ տուարեգ ցեղի երկու ապստամբական խմբավորումներ հայտարարել են իրենց միավորման մասին։

Նոր շարժումը, որ կոչվում է «Ազգային շարժում Ազավադի ազատագրման համար», հայտարարել է, թե իրենց տրամադրության տակ 700 մարտիկ կա, որոնք պատրաստ են կռվել անկախության համար: Կազմակերպության ներկայացուցիչները նաև նշել են, որ նրանց մի մասը կռվել են Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի զորքերում:

Ինչպես հաղորդում է «MIGnews» գործակալությունը, այս շարժումը պայքարում է Մալիի` տուարեգներով բնակեցված հյուսիսային անապատային շրջանների անկախության համար, որտեղ հաշվարկվում է մոտ 5 միլիոն մարդ։

Տեղեկացնենք, որ  Լիբիայում քաղաքացիական պատերազմի հենց սկզբից Մալիի իշխանությունները զգուշացնում էին, որ Մուամար Քադաֆիի տապալումը Աֆրիկայի այդ շրջանում կհանգեցնի անկայունության:

Այս խորագրի վերջին նյութերը