Քաղաքական

23.07.2023 15:06


Ադրբեջանն ականանետ է կիրառել Արցախի Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Ադրբեջանն ականանետ է կիրառել Արցախի Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը, հուլիսի 23-ի ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, հայկական կողմից կորուստներ չկան։

Ըստ աղբյուրի՝ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Այս խորագրի վերջին նյութերը