2006թ. հունիսի 25-ին ՀԱՄԱՍ–ի կողմից գերևարված իսրայելական բանակի կապրալ Գիլադ Շալիթը վերադարձել է հայրենիք։ 1027 պաղեստինցի բանտարկյալներին ազատ արձակելու դիմաց Շալիթին ազատելու պայմանավորվածությունն ի կատար ածվեց այսօր առավոտյան։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն, բանտից ազատված առաջին պաղեստինցի բանտարկյալներին իսրայելական կողմն արդեն հանձնել է Կարմիր Խաչի ներկայացուցիչներին։ Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ 1027 պաղեստինցիների ազատարձակումը իսրայելական կողմը, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, կիրականացնի փուլային տարբերակով՝ նախապես ազատ արձակելով 477 հոգու, այդ թվում նաև 27 կանանց։
ՀԱՄԱՍ–ը Գիլադ Շալիթին ազատ է արձակել