Եվրամիությունը հետաձգել է Յանուկովիչի այցը Բրյուսել
Եվրամիությունը հետաձգել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցը Բրյուսել։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրին։
Դիվանագետի խոսքերով՝ այցը հետաձգվել է մինչև այն ժամանակ, երբ երկկողմանի երկխոսության համար պայմանները ավելի համապատասխան կլինեն։
Ավելի վաղ Յանուկովիչը սպառնացել էր «ավելի հեռու գնալ», եթե Եվրամիության շտաբ–բնակարան իր այցի համար խոչընդոտ հանդիսանա Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ դիրքորոշումը։ Ուկրաինայի նախագահի խոսքերով՝ արտասահմանյան քաղաքական գործիչները կարծես չեն ուզում լսում իր հայտարարությունները, թե Արևմուտքը իրավունք չունի մրջամտել Ուկրաինայի ներքին գործերին և ազդել դատարանների ու իրավապահ մարմինների որոշումների վրա։
Յանուկովիչը Բրյուսելում պետք է հանդիպեր Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյի և Եվրահանձնաժողովի ղեկավար Խոսե Մանուել Բարոզուի հետ։