Չնայած Ռուսաստանի զգուշացմանը՝ համոզված եմ, որ Հայաստանը վավերացնելու է Հռոմի ստատուտը. քաղաքագետ (տեսանյութ)
«Առավել քան վստահ եմ, որ ոչ միայն պաշտոնական, այլեւ ոչ պաշտոնական մակարդակով ռուսական կողմն իր մտահոգությունները հայտնել է հայ գործընկերներին այդ ստատուտին միանալու հետ կապված: Բայց Հայաստանն արդեն աշխարհաքաղական ընտրությունը կատարել է, ու ռուսների այս մտահոգություններ հայտնելը գլոբալ առումով գործընթացի վրա շատ չի ազդելու: Ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները գնալու են մինչեւ վերջ ու ոչ միայն վավերացնելու են Հռոմի ստատուտը, այլեւ գրեթե կսառեցնեն հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ ու կփորձեն Արեւմուտքի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները զարգացնել եւ սպառազինություն գնել իրենցից»,-Alpha News-ի հետ զրույցում ասել է Բենիամին Մաթեւոսյանը: