Թուրքը հանգիստ Հայաստան էր մտնում, իսկ ինձ 9 ժամ սպասելուց հետո տեղեկացրին՝ իմ մուտքը արգելվել է. ՀՅԴ-ական
Ասլան Ասլանյանը, ում երեկ արգելվել է մուտք գործել Հայաստան, պատմում է իր հետ պատահածի և այն զգացողությունների մասին, որն ունեցել է, երբ բոլորը անխոչընդոտ մուտք են գործում Հայաստան, իսկ իրեն արգելվում է նույնն անել, պարզապես որովհետև անտարբեր չէ Հայաստանի և Արցախի ճակատագրի նկատմամբ:
Նա Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է. «Որխպես սփյուռքահայ և որպես դաշնակցական, համոզված եմ, որ օտար երկրներում ապրող հայը ամեն հարմար առիթի պետք է Հայաստան այցելի: Ի վերջո, Հայաստանը բոլոր հայերի տունն է: Այս պատճառով ընտանիքիս, զավակներիս և ընկերներիս հետ միասին որոշեցինք հայրենիքի մեջ մեր արձակուրդն անցկացնենք, մանավանդ ուզում եմ, որ զավակներս և իր ընկերները միշտ հայրենիքի հետ կապվեն:
Հայաստան հասնելուս պես առավոտ վաղ փաստաթղթերը ստուգելիս ինձ ասվեց, որ իմ անունի վրա բլոկ կա: 9 ժամ սպասելուց հետո ինձ տեղեկացրին, որ իմ մուտքը Հայաստան արգելվել է: Այսինքն ես իրավունք չունեմ այցելել հայրենիքս: Այդ 9 ժամում, որ ես ներկա էի տրանզիտ սրահում, տարբեր-տարբեր ազգեր էին ներկա՝ թուրքը, տաջիկը, այլ ազգը, արաբախոսները հանգիստ ձևով Հայաստան էին մտնում, բայց ես ոչ:
Մեր հայրենիքի, Արցախի ծանր վիճակի պատճառով ես անհարմար եմ զգում իմ մուտքի արգելքի մասին խոսել, բայց ցավն այն է, որ այսօր և Արցախը շրջապատված է, և Արցախի ժողովուրդը սովի մատնված, Հայաստանի իշխանությունները, Նիկոլը և իր խունտան Արցախով մտահոգվելու փոխարեն մեզ արգելում են հայրնեիք այցելել:
Նիկոլ, լավ լսիր, այս բոլորի համար դու պատասխան ես տալու: Ես և իմ ընկերները քեզ երբեք հանգիստ չենք տալու»:

Աղբյուրը՝ news.am