Լրահոս

18.10.2011 14:54


Բելգիան ԵՄ ամենավատ բնապահպանություն ունեցող երկիրն է

Բելգիան ԵՄ ամենավատ բնապահպանություն ունեցող երկիրն է

Բելգիան գլխավորել է Եվրամիության ամենավատ բնապահպանություն ունեցող երկրների ցուցակը։ ինչպես հաղորդում է «EuroMag»–ը, համպատասխան հետազոտություն են անցկացրել «Natuur & Milieu» հոլանդական կազմակերպության ներկայացուցիչները։ Հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ԵՄ անդամ 27 պետություններից Բելգիան ամենաքիչ միավորներն է հավաքել։

Այսպես՝ Բելգիական Թագավորության մակերեսային ջրերի որակի ցուցիչները կարող են չհասնել ԵՄ չափանիշներին։ «ՌոսԲալտ» գործակալությունը փոխանցում է, որ դրանից բացի, երկիրը 22–րդ տեղն է զբաղեցնում էներգիայի աղբյուրների վերաթարմացման քանակով և 21–րդ տեղը՝ մեկ շնչին հասնող ջերմոցային գազերի միջին մակարդակով։

Ըստ հետազոտությունների՝ Նիդեռլանդները և Լյուքսեմբուրգը նույնպես դիտվում են որպես Եվրոպայում ազոտի օքսիդների ամենաշատ ծավալներ արտանետող երկրներ։

Որոշ տվյալների համաձայն՝ ներկայումս եվրոպական հանրությունը մտադիր է բնության պահպանության հատուկ գոտիներ ստեղծել, որը կստանա «Natura 2000» անվանումը։

Այս խորագրի վերջին նյութերը