ՀՀ-ի ու Ադրբեջանի փոխվարչապետներն ամեն անգամ կհանդիպեն սահմանի տարբեր հատվածներում
Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովի հանդիպումներն անցկացնելու են սահմանի տարբեր հատվածներում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Հայտնել ենք, որ հուլիսի 12-ին Հայաստան–Ադրբեջան սահմանին` ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում, տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի 4–րդ հանդիպումը։
Կողմերը որպես հերթական հանդիպման կազմակերպման վայր միմյանց առաջարկել էին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի տարբեր հատվածներ։ Արդյունքում փոխադարձ համաձայնությամբ որոշում է կայացվել հանդիպումը կազմակերպել պետական սահմանի Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում:
«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվել է սահմանին կայանալիք հանդիպումները կազմակերպել պետական սահմանի տարբեր հատվածներում»,–ասել են գրասենյակից։
Բացի այդ, գրասենյակից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվաչապետների հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների այլ անդամներ, սակայն կոնկրետ անուններ չեն նշել։
Նշենք, որ հայաստանյան հանձնաժողովի անդամների կազմը հայտնի էր դարձել 2022 թվականի մարտին։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի` սահմանազատման հարցով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022թ–ի մայիսի 24–ին Երասխի մոտ։
Երկրորդ հանդիպումն անցկացվել է Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։