Լրահոս

18.10.2011 14:35


Վարդան Մինասյան. «Ամենագեղեցիկը Հայաստանն էր խաղում»

Վարդան Մինասյան. «Ամենագեղեցիկը Հայաստանն էր խաղում»

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր լրագրողներին ասել է, որ այսօր մեր հավաքականն ունի իր դեմքը:

–Հիմնականում երիտասարդներով է կազմված կորիզը, որոնց հետ են նաև Ռոման Բերեզովսկին և Սարգիս Հովսեփյանը: Այս թիմի պոտենցիալն ավելի մեծ է: Սկզբում մեզ փորձը չէր բավականացնում, բայց աստիճանաբար ամեն ինչ կարգավորվեց,–ասել է նա:

Ինչ վերաբերվում է Իռլանդիա–Հայաստան խաղին, ապա Վ. Մինասյանն ընդգծել է, որ Իռլանդիան կենտրոնական հատվածում չէր խաղում և սխալ կլիներ խաղալ երկու հենակետային կիսապաշտպանով:

–Մինչև կարմիր քարտն ամեն ինչ լավ էր: Պետք է արագ դուրս գայինք պաշտպանությունից: Ես խաղից հետո ասացի, որ իրենք կարող են գլուխները բարձր պահել:

Մարզիչը հավելել է, որ դարպասապահ Ռոման Բերեզովսկուն արժանի փոխարինող գտնելն այժմ առաջնային խնդիր է.

Ժամանակ է պետք, չենք կարող մեկին վերցնել և ասել, որ պետք է կանգնես դարպասին: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մենք ունենք 2 դարպասապահ երիտասարդականում: Ես դեռ մեկ շաբաթ առաջ Բերեզովսկու հետ զրուցել էի, նա կարիերան ավարտելու ոչ մի ցանկություն չունի: Նա ուղղակի ցանկանում է ավելի լավ թիմ գտնել:

Վ. Միանսյանը նշել է նաև, որ «Եվրո-2012»-ի ընտրական փուլում խաղի որակով և փորձով թերևս Ռուսաստանն էր լավագույնը, իսկ անձամբ ի՛ր համար ամենագեղեցիկը Հայաստանն էր խաղում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը