Մեկնաբանություն

20.07.2023 21:00


Ադրբեջանն արդեն ազատորեն մտնում է Հայաստանի անցուդարձի մեջ

Ադրբեջանն արդեն ազատորեն մտնում է Հայաստանի անցուդարձի մեջ

Նիկոլ Փաշինյանի աղետային կառավարումը, կամ ավելի ճիշտ՝ կառ-ավերո՛ւմը արձանագրում է նորանոր նվաճումներ: Այսօր արագորեն տարածվեց այն տեղեկությունը, որ ադրբեջանական իշխանությունները պաշտոնապես դիմել են Հայաստանին՝ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու պահանջով, ինչ-որ պատճառաբանություններ բերելով շրջակա միջավայրի վրա ազդեցության, մասնավորապես սահմանային հատվածում նման գործարանի աշխատանքի հետևանքով ադրբեջանական կողմի վրա ազդեցության վերաբերյալ գնահատականների բացակայությունը և այլն:

Թշնամու այդ բացահայտ ցնդաբանությանն ու քաղաքական-տեղեկատվական սադրանքին Նիկոլ Փաշինյանի «իշխանույթունը» փորձել է հակադարձել: Չնայած, ի՞նչ հակադարձելու մասին է խոսքը: Ընդամենը շրջակա միջավարի նախարարությունը տեղեկատվություն է տարածել, թե՝ «...նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»:

Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք Հայաստանի՝ որպես պետության անկման աստիճանը Նիկոլ Փաշինյանի կառավարման ներքո: Այսինքն, ոչ մի հակադարձում, ոչ մի վերաբերմունք թշնամական սադրանքին, ոչ մի գնահատական: Ընդամենը՝ նախարարը գրություն չի ստացել: Երևի Ալիևի կառավարության ու նրա շահերն սպասարկող Փաշինյանի կառավարության միջև նամակագրական կապը լավ չի աշխատում: Այսինքն, եթե Սիմիդյանը պաշտոնական գրություն ստացած լիներ, պիտի նստեր ու երկար-բարակ քննարկե՞ր ադրբեջանական կողմի, նույն ինքը՝ թշնամու պահանջը:

Այսինքն՝ ասելիք չկա, հարցը փաշինյանական կառավարության ու դրա նախարարներից մեկի համար ընդամենը այն է, որ տեսեք-տեսեք՝ գրություն չի ստացել, պաշտոնապես: Իսկ եթե ստացած լիներ՝ ի՞նչ:

Հանրագումարում, ոչ մի զարմանալի բան արդեն չկա այն բանում, որ ադրբեջանական հանցավոր իշխանություններն արդեն ազատորեն մտնում են Հայաստանի անցուդարձի մեջ: Դե, պարբերաբար կրակի տակ են պահում հիշատակված գործարանի շինարարության ընթացքը, անգամ այս ընթացքում հնդիկ բանվորների են վիրավորել, իսկ մյուս կողմից, «բնապահպանական» բնույթի նման գրություններ ու տեղեկություններ են տարածում...

Դա, ի դեպ, ընթացիկ լրահոսում արծարծված միակ ալիևյան սյուրպրիզը չէր իրենց սիրելի Նիկոլ Փաշինյանին: Ադրբեջանում որոշել են, որ այսուհետև իրենց քաղաքացիների գրանցման փաստաթղթերում Հայաստանի տեղանունները կնշեն ադրբեջանական տարբերակով, իսկ Հայաստանի փոխարեն էլ, ինչպես կռահում եք, նշելու են «Արևմտյան Ադրբեջան»:

Այս ամենն ուղիղ հետևանք է Նիկոլ Փաշինյանի վարած «խաղաղության» մահաբեր ու կործանարար քաղաքականության, թշնամու հետ հակահայ պայմանավորվածությունների ու, առհասարակ, Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի գոյության:

Ի լրումն, վերջին հանգամանքը փաստում է մի պարզ բան. Ադրբեջանը ոչ մի դեպքում չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը՝ որպես այդպիսին, չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինչպես դրա մասին շարունակ ճվճվում են Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ի նիկոլփաշինյանները, ավելին՝ Ադրբեջանի նպատակը Հայաստանի ոչնչացումն ու վերացումն է:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի միջոցով նրանք արդեն համարում են, որ Արցախի զավթման ու բնիկ հայության բնաջնջման հարցը լուծել են ու արդեն անցնում են «Արևմտյան Ադրբեջանին»: Վաղը, մյուս օրը դրվելու է մի քանի հարյուր հազար ադրբեջանցիների վերադարձի հարց, այնպես որ, թունդ նիկոլականները թող հիմիկվանից պատրաստվեն իրենց բնակարանները իրենց ադրբեջանական թուրք հարազատներին տրամադրելուն: Չնայած, առավել հավանական է այն հեռանկարը, որ նիկոլականները, իրենց եղբայր թուրքերի և նիկոլական ոստիկանության հետ ուղղակի կհարձակվեն Հայաստանում մնացած փոքրաթիվ հայերի վրա ու կկոտորեն՝ մեծումանուկ: Այդ ժամանակ արդեն Նիկոլ Փաշինյանն ու նրա քպ-ականները լիարժեք կցնծան:

Ծափ տվեք, արա:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը