Արցախի իշխանությունները մինչ այս պահը որևէ քայլ չեն կատարել, որը կհակասեր ՀՀ օրվա իշխանությունների վարած քաղաքականությանը. Բենիամին Մաթևոսյան
Սա պատմական աբսուրդ է։Պատկերացրեք՝ արցախյան առաջին գոյամարտի տարիներին Մոնթե Մելքոնյանը վրան տեղադրեր ու նստեր տակը, և խոսքը ոչ միայն Մոնթեի մասին է։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Մանվել Գրիգորյանը և այլոք զբաղված լինեին ոչ թե ինքնապաշտպանության կազմակերպմամբ, այլ նստացույցեր անելով, ինչպե՞ս էր դասավորվելու մեր և Արցախի ճակատագիրը։Իսկ, եթե իրավիճակն ավելի սթափ հայացքով վերլուծենք, ապա Արցախի իշխանությունները, գոնե մինչ այս պահը, որևէ քայլ չեն կատարել, որը կհակասեր Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների վարած քաղաքականությանը,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ վերլուծելով Արայիկ Հարությունյանի հայտարարած նստացույցը։
Ինչքան էլ բազմիցս ասվել և բարձրաձայնվել է, իրականությունը մնում է նույնը՝ այն ամենն, ինչ կատարվում է Հայաստանում և Արցախում, մեկ հիմնական նպատակ է հետապնդում՝ դուրս բերել տարածաշրջանից Ռուսաստանի Դաշնությանը, ասում է քաղաքագետն ու հավելում. «Հավաքական Արևմուտքն այս տարածաշրջանը պատրաստում են պլացդարմի՝ Իրանի Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու, ինչպես նաև Հարավային Կովկասը՝ պայթեցնելու համար, ինչպես դա տեղի ունեցավ 90-կանների պատերազմների ժամանակ։ Եթե այս տեսանկյունից փորձենք վերլուծել իրավիճակը, ապա Արցախի իշխանությունների վարքն, ավելի քան պարզ կդառնա»,-ասում է քաղաքագետը։
Նրա դիտարկմամբ՝ տակտիկական կամ անձնական հարցերի շուրջ Արցախի և հայաստանյան օրվա իշխանությունների միջև, երբեմն, որոշ տարաձայնություններ կարող են ի հայտ գալ, բայց գլոբալ քաղաքական առումով՝ Արցախի իշխանությունները որևէ քայլ չեն կատարում, որը համաձայնեցված չի լինի ՀՀ օրվա իշխանությունների հետ՝ սկսած կադրային քաղաքականությունից, վերջացրած ակտիվ գործողություններով, այդ թվում նաև՝ վրանների տակ նստացույց հայտարարելը։
Բանախոսը հավելում է՝ գաղտնիք բացահայտած չի լինի, եթե ասի, որ Արայիկ Հարությունյանն Արցախի նախագահական ընտրություններից առաջ այցելել է Մոսկվա, մի շարք հանդիպումներ ունեցել այնտեղ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել, սակայն, դրանք բոլորը նա խախտել է։ Հետևաբար, ըստ բանախոսի, բոլորովին պատահական չէ, որ Արայիկ Հարությունյանն, օրինակ, Արցախի պետնախարար է նշանակում մեկին, ով հայաստանյան շրջանակներում հայտնի է որպես սորոսական թևի ներկայացուցիչ, կամ իր խորհրդական է նշանակում ընդգծված հակառուսական տրամադրվածություններ ունեցող անձի և այլն։ Վերջինս կեսկատակ նկատում է՝ միգուցե հայաստանյան և Արցախի իշխանություններն իրենց գործն ավարտելուց հետո ցանկանում են ոչ թե Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչի օրինակով ապաստան խնդրեն Ռուսաստանի Դաշնությունից, այլ, ասենք, Շվեյցարիայից։
Երբ իրավիճակը մեր տեսանկյունից ենք փորձում վերլուծել, թվում է՝ սեղանին դրված է Արցախի և Հայաստանի հարցը, սակայն, ավելի լայն հայացք գցելով կտեսնենք, որ աշխարհաքաղաքական մեծ խաղացողների գերխնդիրը հիմա Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդ մեծ ճակատ բացելն է, ասում է Բենիամին Մաթևոսյանը և հավելում՝ ամենայն հավանականությամբ, այդ ճակատը կբացվի հենց այստեղ՝ Հարվային Կովկասում, իսկ ավելի կոնկրետ՝ հենց Արցախում և Հայաստանում։ Այս նպատակին հասնելու համար, ըստ բանախոսի, Հայաստանում և Արցախում խիստ ինտիտուցիոնալ և երկարատև կազմակերպչական աշխատանքներ են կատարվել։
Հարցին՝ կհաջողվի՞ ի վերջո հավաքական Արևմուտքին իրականություն դարձնել այս սցենարը և տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանի Դաշնությանը, բանախոսը պատասխանում է՝ իսկ ինչո՞ւ ոչ. «Պետք չէ թերագնահատել այս գործընթացը սկսած կողմերի ուժը, հատկապես, եթե խոսքը Հավաքական Արևմուտքի մասին է։ Իսկ ինչո՞ւ Վրաստանին հաջողվեց իր տարածքից խայտառակ կերպով դուրս բերել Ռուսաստանի Դաշնությանը, իսկ Արցախից կամ Հայաստանից դա հնարավոր չի լինի, մանավանդ, որ մինչ այս պահը ո՛չ Հայաստնում, ո՛չ Արցախում այս ծրագրիը թույլ չտալու դեմ կազմակերպված պայքար մղել չի հաջողվում մղել ընդդիմադիր քաղաքական ուժերից և ոչ մեկին»։
Արցախի իշխանությունները մինչ այս պահը որևէ քայլ չեն կատարել, որը կհակասեր ՀՀ օրվա իշխանությունների վարած քաղաքականությանը. Բենիամին Մաթևոսյան
Սա պատմական աբսուրդ է։ Պատկերացրեք՝ արցախյան առաջին գոյամարտի տարիներին Մոնթե Մելքոնյանը վրան տեղադրեր ու նստեր տակը, և խոսքը ոչ միայն Մոնթեի մասին է։ Եթե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Մանվել Գրիգորյանը և այլոք զբաղված լինեին ոչ թե ինքնապաշտպանության կազմակերպմամբ, այլ նստացույցեր անելով, ինչպե՞ս էր դասավորվելու մեր և Արցախի ճակատագիրը։ Իսկ, եթե իրավիճակն ավելի սթափ հայացքով վերլուծենք, ապա Արցախի իշխանությունները, գոնե մինչ այս պահը, որևէ քայլ չեն կատարել, որը կհակասեր Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունների վարած քաղաքականությանը,-«Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ վերլուծելով Արայիկ Հարությունյանի հայտարարած նստացույցը։