Գագիկ Մելիքյան. «Կոալիցիայից դուրս գալու ոչ մի առաջարկ առայժմ չի ներկայացվել»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ–ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն անդրադառնալով ՀՀԿ գործադիր մարմնի՝ վերջերս կայացած նիստին՝ ասել է, թե ՀՀԿ–ի նպատակը քաղաքական մեծամասնություն ունենալն է։
–Մեր մյուս մաքսիմում նպատակը մեր նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակն է նախագահական ընտրություններում,–ասել է նա։
Անդրադառնալով նոր կոալիցիոն հուշագրի հավանական ստորագրմանը՝ նա ասել է.
–Կոալիցիայից դուրս գալու ոչ մի առաջարկ առայժմ չի ներկայացվել։ Եթե ներկայացվի, ապա կքննարկվի։
Հարցին՝ այդքան վա՞տ են ՀՀԿ–ի ու ԲՀԿ–ի հարաբերությունները, որ իշխանական համակարգում այդպիսի ցայտնոտ է, Գագիկ Մելիքյանը պատասխանել է, որ չի կարծում, թե հարաբերությունները վատ են։
–Կարծում եմ՝ նորմալ են հարաբերությունները. ուղղակի ակտիվանում են քաղաքական ուժերը՝ կապված առաջիկա ընտրությունների հետ,–ասել է նա։

7or.am