Լրահոս

28.04.2009 13:25


«Օրինաց երկիր» կուսակցության պատվիրակությունը մեկնել է Լեհաստան

Ապրիլի 28-30-ը Լեհաստան է մեկնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Քրիստոնեաժողովրդավարական ինտերնացիոնալի նախագահ Պիեր Ֆերդինանդո Կազինիի հրավերով ինտերնացիոնալի անդամ ՕԵԿ պատվիրակությունը մասնակցելու է միության նիստին: Պատվիրակությունը մասնակցելու է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) Կոնգրեսին:

Նախատեսվում են հանդիպումներ Լեհաստանի և եվրոպական տարբեր երկրների ժողովրդական կուսակցությունների ղեկավարների հետ: Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաև Լեհաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Շիգլոյի հետ:

ՕԵԿ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը