Լրահոս

18.10.2011 11:44


ՀԱԿ ներկայացուցիչ. «Հիմա պահանջը ավելի հստակ է»

ՀԱԿ ներկայացուցիչ. «Հիմա պահանջը ավելի հստակ է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանն անդրադառնալով ՀՀԿ–ականների այն հայտարարությանը, թե ՀԱԿ–ի հանրահավաքները ձախողվել են, ասել է, որ նման հայտարարություն անողը պետք է ձախողում անվանի այն գործողությունները, որոնք անում են իշխանությունները։ Նա հայտարարել է, որ իշխանությունները փակում էին ճանապարհները, դրա համար էլ մարդիկ քիչ էին գալիս։ Հարցին՝ ՀՀ բնակչության կեսից ավելին Երևանում էր, ինչո՞ւ չմասնակցեց, Զոյա Թադևոսյանը պատասխանել է, որ Երևանի բնակչությունն ուզում է արաբական սցենար, բայց ՀԱԿ–ը դրան կտրուկ դեմ է։

–Երևանցիները ՀԱԿ–ից դժգոհում են, որ կոնկրետ գործողություններ չի անում,–ասել է նա։

«7օր»ի հարցին՝ «Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ՀԱԿ ներկայացուցիչները վերջերս հայտարարում են, որ արտահերթ ընտրություններ արդեն չեն լինի, իսկ անձամբ Դուք պնդում էիք, որ կլինեն, արդյոք կարելի՞ է անընդհատ խոստանալ մի բան, հետո ասել՝ դե ուզում էինք, չստացվեց» նա պատասխանել է.

Իսկ ի՞նչ է՝ նախագահի հրաժարականն արտահերթ նախագահականի պահանջ չէ՞։ Հիմա ավելի հստակ է։

–Իսկ ի՞նչ է՝ այն ժամանակ հստակ չէ՞ր,–հարցրել է «7օր»–ը։

–Հիմա միայն մեկ պահանջ է,–ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը