Լրահոս

18.10.2011 11:11


Հ. Խառատյան. «Այժմ մենք ունենք ոչ այնքան բարոյական և ոչ այնքան հասարակությանը ծառայող իշխանություն»

Հ. Խառատյան. «Այժմ մենք ունենք ոչ այնքան բարոյական և ոչ այնքան հասարակությանը ծառայող իշխանություն»

«Յուրաքանչյուր ազգի բնորոշ են որոշակի հատկանիշներ, որոնք, ըստ որոշ տեսությունների, առավել արտահայտված են դառնում ճգնաճամային իրավիճակներում։ Ներկայիս պայմաններում որո՞նք են հայ հասարակության բնորոշ հատկանիշները» «7օր»–ի հարցին ազգագրագետ Հրանուշ Խառատյանը պատասխանել է.

–Մենք մեր ամենածայրահեղ իրավիճակներն անցել ենք։ Դա 1993–1997թթ. շրջանն էր։ Այժմ հասարակության վարքի դրսևորումները ծայրահեղ վիճակում չեն։

Նրա խոսքերով՝ այսօր մեր հասարակությունը վերաիմաստավորում է իր արժեքները, որոնց վրա զգալիորեն ազդում են երկրի իշխանության ընտրած վարքի մոդելները։

Հ. Խառատյանի կարծիքով տարածված բանաձևը՝ ինչպիսի հասարակություն, այնպիսի իշխանություն, պետք է ճիշտ գլխիվայր կարդալ՝ ինչպիսի իշխանություն, այնպիսի հասարակություն, քանի որ եթե ունենում ենք բարոյական իշխանություն, ապա ունենում ենք զգալիորեն բարոյական հասարակություն, որովհետև այդ արժեքներն են ներդրվում հասարակության մեջ։

–Հիմա մենք ունենք, մեղմ ասած, ոչ այնքան բարոյական և ոչ այնքան հասարակությանը ծառայող իշխանություն. մենք ունենք հասարակության հաշվին ապրող իշխանություն,–նկատել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը