Լրահոս

18.10.2011 10:29


Իսրայելական լրտեսը փոխանակվում է 81 եգիպտացիներով

Իսրայելական լրտեսը փոխանակվում է 81 եգիպտացիներով

Իսրայելի իշխանությունները հաստատել են տեղեկությունները, ըստ որոնց՝ Կահիրեի բանտում գտնվող իսրայելցի լրտեսը՝ Իլան Գրապելը, փոխանակվելու է Իսրայելում գտնվող 81 եգիպտացիների հետ։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով իսրայելական իշխանություններին։

Նախօրեին հնարավոր փոխանակման մասին գրել էր «ԱԼ Ահրամ» օրաթերթը՝ հղում անելով եգիպտական ուժային կառույցների աղբյուրը։

Իսրայելական և ամերիկյան քաղաքացիություն ունեցող Գրապելը ձերբակալվել էր հունիսի 12–ին։ Նա մեղադրվում է իսրայելական հատուկ ծառայության հետ աշխատելու համար։ Մասնավորապես նրան մեղք է առաջադրվել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դեմ փետրվարյան խռովությունների ժամանակ սադրանքներ կազմակերպելու և ապստամբների շարքերում կրոնական թշնամանք սերմանելու համար։

Հիշեցնենք, որ օրերս Իսրայելը կողմ է արտահայտվել իսրայելական բանակի կապրալ, 2006թ. «Համաս»–ի կողմից առևանգված  Գիլադ Շալիթի վերադարձի համար բանտերից 1027 պաղեստինցիների ազատելուն։

Այս խորագրի վերջին նյութերը