Քաղաքական

17.07.2023 19:24


Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում 4 անգամ կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում 4 անգամ կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Ադրբեջանական կողմը հուլիսի 10-17-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կրակ բացելով դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածած հաղորդագրությունից:

Հուլիսի 11-ին ժամը 13:00-ին Չարեքտար գյուղի բնակիչ Ա.Ա.-ն հեռախոսով հաղորդել է այն մասին, որ իրենց տան ուղղությամբ լսվել են արձակված անկանոն կրակոցների ձայներ: Գետավանի բաժանմունքի օպերլիազորը դեպքի վայրում պարզել է, որ նույն օրը ժամը 10:20-11:00-ն ընկած ժամանակահատվածում, երբ Ա.Ա.-ն իր տնամերձ հողամասում աշխատանքներ է կատարելիս եղել, ադրբեջանական մարտական դիրքից ինքնաձիգի անկանոն կրակոցներ են արձակվել գյուղի և իր ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է այգեգործական աշխատանքները:

Հուլիսի 13-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ «Ամարասի հովտում» 3 կոմբայն, հունձ կատարելու ժամանակ, ժամը 17:40-ին Ադրբեջանի մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել բերքահավաք իրականացնող քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Հուլիսի 14-ին ժամը 19:20-ին Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Մաճկալաշեն գյուղին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից ականանետից կրակոցներ են արձակել գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքների ուղղությամբ:

Հուլիսի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 09:50-ի սահմաններում, Ա. Մ.-ն (ծնված 1959թ.), «Fortschritt E 302» խոտհնձիչ տրակտորով Վերին Սզնեք գյուղում խոտհարման աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակահերթեր է արձակվել տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը