Օսկարակիր դերասանուհին Հռոմի պապին նացիստ է անվանել
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, դերասանուհի Սյուզան Սարանդոն Նյու Յորքի կինոփառատոնի շրջանակներում իրականացվող միջոցառումներից մեկի ժամանակ ելույթ ունենալով՝ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI–ին նացիստ է անվանել։
Սարանդոն, ով «Մեռյալը քայլում է» (Dead Man Walking) ֆիլմի դերակատարության համար արժանացել է «Օսկար»–ի, իր տված հարցազրույցի ժամանակ լսելով իր գործընկեր Բոբ Բալաբանի մեղմ նախատինքները՝ կրկին պնդել է, որ Բենեդիկտոս XVI–ը նացիստ է։
Ընդ որում, հատկանշական է, որ «Ռոյթերս» գործակալությունը գրում է, թե երիտասարդ տարիներին Բենեդիկտոս XVI–ը, որի աշխարհիկ անունը Յոզեֆ Ռատիցինգեր է, իսկապես «Հիտլերյուգենդ» նացիստական խմբավորման անդամ է եղել։