Հոմս քաղաքում սիրիական կառավարության ուժային կառույցների կողմից իրականացրած գործողության ընթացքում զոհվել է 21 մարդ։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությանը։
«Սիրիական բանակի և անվտանգության ուժերի հատուկ գործողության ժամանակ Հոմս քաղաքում զոհվել է 21 մարդ»,–ասվում է իրավապաշտպանների հաղորդագրության մեջ։
Երկուշաբթի Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը հայտարարել է, որ ճգնաժամի մեծ մասը հաղթահարված է, կրճատվել է բողոքի ցույցերին մասնակցող մարդկանց քանակը, երկրի շրջաններից շատերում վերականգնվել է կայունությունը և անվտանգությունը։
Միկդադի խոսքերով՝ որոշակի լարվածություն է պահպանվում երկրի երեք շրջաններում՝ մեծությամբ երրորդ քաղաքը համարվող Հոմսում և նրանից հյուսիս գտնվող Համա և Իդլիբ քաղաքների արվարձաններում։
Սիրիայում բախումների հետևանքով զոհվել է 21 մարդ