Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Արցախի ԱԽ նակին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կամ բռնության սպառնալիքի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, 279-րդ հոդվածի հատկանիշներով։
Վիտալի Բալասանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը կքննվի այսօր՝ Արցախի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։