Ահմադինեջադ.«ԱՄՆ–ն ցանկանում է կռվեցնել Իրանին և Սաուդյան Արաբիային»
Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է, թե ԱՄՆ–ում Սաուդիան Արաբիայի դեսպանի սպանության համար Իրանի դեմ ուղղված մեղադրանքերը ծրագրվել են Վաշինգտոնի կողմից, որպեսզի կռվեցնեն Իրանին և Սաուդյան Արաբիային, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը շեղեն ԱՄՆ–ի տնտեսական խնդիրներից։ Նրա կարծիքով, սակայն, ամերիկացիներին չի հաջողվի հասնել իրենց նպատակին։
Իրանի նախագահը նաև հայտարարել է, թե երկրի իշխանությունները չեն հետաքննելու Վաշինգտոնում Սաուդիան Արաբիայի դեսպանի սպանության գործում Իրանի պաշտոնական դեմքերի մասնակցության հարցը։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ–ի մեղադրանքները Թեհրանի հասցեին ծիծաղաշարժ են։