Քաղաքական

17.07.2023 00:21


Թշնամին Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը

Թշնամին Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը

Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմում կորուստներ չկան։

Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Այս խորագրի վերջին նյութերը