Լրահոս

18.10.2011 09:56


Իսրայելն ու Պաղեստինը Երուսաղեմում կհանդիպեն «քառյակի» հետ

Իսրայելն ու Պաղեստինը Երուսաղեմում կհանդիպեն «քառյակի» հետ

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ–ի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի պաշտոնական կայքին, մերձավորարևելյան կարագավորման համար ստեղծված  քառյակը (ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ և ԵՄ) հոկտեմբերի 26–ին հանդիպումներ կանցակցնի Իսրայելի և Պաղեստինի հետ՝ բանակցային գործընթացի վերսկսման համար։ Կայքում ասված է նաև, որ հանդիպումները տեղի կունենան Երուսաղեմում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսրայելի և Պաղեստինի ղեկավարները համաձայնել են Մերձավորարևելյան կարգավորմամբ զբաղվող քառյակի՝  բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասին առաջարկի հետ։

Միևնույն ժամանակ Պաղեստինի ղեկավարությունը շարունակում է պնդել, որ բանակցությունները կվերսկսեն միայն այն դեպքում, եթե Իսրայելը դադարեցնի Արևմտյան  ափի բնակավայրերում իրականացվող շինարարությունը։

Այս խորագրի վերջին նյութերը