Զինվորները Երևան–Սևան ավտոճանապարհին վթարի են ենթարկվել. մեկը մահացել է
Հոկտեմբերի 16–ին, ժամը 20:00–ի սահմաններում Երևան–Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարից տուժել են զինված ուժերի ժամկետային երեք զինծառայողներ, որոնցից մեկը՝ Էդմոն Ալեքսանյանը, հիվանդանոցում մահացել է:
Պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ցավակցելով ավտոպատահարի հետևանքով մահացած զինվորի հարազատներին, ասել է.
–Դեպքի կապակցությամբ կարող եմ նշել, որ ավտոպատահարից տուժած զինծառայողները կիրակի օրվա համար ունեին կարճատև արձակման թույլտվություն, սակայն նրանք իրավունք չունեին դուրս գալ Երևանի կայազորի տարածքից: Որպես կանոն, զինվորները կարճատև արձակումից առաջ համապատասխան հրահանգավորում են ստանում իրենց ստորաբաժանման ղեկավարության կողմից: Տվյալ դեպքում այդ զինվորները, հետևելով իրենց ազգականների հորդորներին, իրենց ազգականի ավտոմեքենայով դուրս են եկել Երևանի կայազորի տարածքից և ուղղություն վերցրել դեպի Սևան, որտեղից այդ նույն մեքենայով վերադառնալիս տեղի է ունեցել ավտոպատահարը:Կոչ եմ անում զինծառայողների ծնողներին և ազգականներին զերծ մնալ անհարկի միջամտություններից, որոնց հետևանքով խախտվում են զինվորական կանոնակարգերը` բոլոր անցանկալի հետևանքներով: Տվյալ դեպքում ավտոճանապարհային այս պատահարը չէր լինի, եթե զինծառայողների հարազատները նրանց չմղեին ոչ օրինական գործողությունների: