Քաղաքական

15.07.2023 22:17


Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակումը, ԼՂ հումանիտար ճգնաժամը և այլ հարցեր (տեսանյութ)

Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակումը, ԼՂ հումանիտար ճգնաժամը և այլ հարցեր (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը քննարկվել են Լաչինի միջանցքի արգելափակումը, ԼՂ հումանիտար ճգնաժամը և այլ հարցեր։

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրմանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքները քննարկված հարցերի կարգավորման ուղղությամբ»,-ասված է կառավարության հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը