Քաղաքական

15.07.2023 16:42


ՌԴ–ն պատրաստ է առաջիկայում Միրզոյան–Լավրով–Բայրամով հանդիպում կազմակերպել. հայտարարություն

ՌԴ–ն պատրաստ է առաջիկայում Միրզոյան–Լավրով–Բայրամով հանդիպում կազմակերպել. հայտարարություն

Ռուսական կողմը պատրաստ է մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Զեյհուն Բայրամովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպել Մոսկվայում։ Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Բրյուսելում կայացել է Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։

«ԱԳ նախարարների հանդիպման նպատակը կլինի բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիների քննարկումը` ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը Մոսկվայում՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման համար»,-ասված է ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրությունում։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը