Եթե դու հարցերի հարցը շրջանցում ես, ուրեմն, առնվազն ազնիվ չես. Արցախի հանրահավաքի հետքերով
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ հուլիսի 15-ի երեկոյան, ժամը 20-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա իր նախաձեռնած շարժման հանրահավաքը: Նա նաև շեշտել է, թե «...Արցախի համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է՝ ի հեճուկս իրենց իրական դեմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների»:
Այսինքն, Արցախի պետնախարարը, որին նշանակողն Արայիկ Հարությունյանն իր նախաձեռնած շարժման կոնտեքստում ինչ-որ «խառնակիչ կերպարներ» է փնտրում ու, ըստ երևույթին, նաև գտել է: Կամ էլ, նախապես գտած ուներ, հակառակ դեպքում, իբրև թե միավորող նպատակով նախաձեռնած գործընթացը հազիվ թե օգտագործեր ինչ-ինչ «դեմքեր» գտնելու համար:
Այն, որ Արցախում հազարավոր մեր հայրենակիցները ոտքի են ելել, միանգամայն դրական է: Եվ դա անխուսափելի էր ու վաղ թե ուշ տեղի էր ունենալու, անկախ այն բանից, թե ով կոչ կաներ կամ չէր անի: Արցախում հայության ոտքի կանգնելը հույս է ներշնչում, որ Հայաստանի Հանրապետությունում էլ, հնարավոր է, հանրությունն ակտիվանա ու ելնի փողոց:
Սա, չնայած այն բանին, որ նախօրեի Արցախի միտինգը Երևանում առանձնապես արձագանք չունեցավ, եթե զուտ սոցցանցային ակտիվությունը մի կողմ դնենք: Ավելին, այս պահի դրությամբ Հայաստանում չեն դիտարկվում հասարակական-քաղաքական խմորումներ ու պրոցեսներ, ոչ միայն Արցախի հետ կապված, այլև՝ առհասարակ: Հարկավ, մեզ կհակաճառեն, թե ստորագրահավաքներ են ընթանում, բայց ստորագրահավաքը ոչ ցույց է, ոչ էլ այնպիսի գործընթաց, որն անմիջականորեն կարող է հանգեցնել, օրինակ, Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալմանը:
Ինչ վերաբերում է Արցախին, ապա պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հուլիսի 13-ին ուղերձ-կոչով հանդես եկավ, որից հետո էլ տեղի ունեցավ Ստեփանակերտի հանրահավաքը: Գուրգեն Ներսիսյանն այդ ելույթի մեջ շեշտում է, թե ինքը չի կարող ազնիվ չլինել իր ժողովրդի հետ ու միանգամից էլ անազնիվ է վարվում: Ինչպե՞ս: Այսպես՝ նա դիմում է ում ասես՝ միջազգային հանրությանը, Հայաստանի բնակչությանը, Սփյուռքին, Ռուսաստանին, ներկայացնում է իսկապես ծանր իրավիճակն ու պայմանները, խոսում է ազգային ինքնության մասին և այդպես շարունակ: Բայց բացարձակապես ոչ մի խոսք չի ասում Նիկոլ Փաշինյանի ու նրա վարած կործանարար քաղաքականության մասին:
Ոչ մի գնահատական, ոչ մի դիտարկում:Ոչ մի պահանջ ՀՀ իշխանություն կոչվածից: Որքանո՞վ է դա ազնիվ կամ անկեղծ: Եթե դու կոնկրետ Հայաստանի իշխանությանը, որը իր գոյությամբ ու վարած կործանարար քաղաքականությամբ այս ամենի հիմնապատճառն է, ոչինչ չես ասում, ապա առնվազն զբաղված ես ինքնախաբեությամբ, եթե չասվի, որ անազնիվ ես վարվում քո կոչով հավաքված հայրենակիցներիդ հետ, նրանց միտումնավոր մոլորեցնում ես:
Մի բան էլ, ի դեպ: Գուրգեն Ներսիսյանը, դիմելով Հայաստանի բնակչությանը, ինչպես ինքն է նշում՝ քույրերին ու եղբայրներին, ասում է, թե 44-օրյա պատերազմից հետո արցախցիները մենակության զգացողություն ունեն: Այսի՞նքն: Մի՞թե պատերազմից անմիջապես հետո տասնյակ ու հարյուրավոր մարդիկ, քաղաքական ուժեր, հասարակական գործիչներ, պարզապես սովորական մարդիկ, ինչով կարող են, օգնության ձեռք չեն մեկնել Արցախի իրենց հայրենակիցներին:
Եթե ինչ-որ մեկը ինչ-որ հարցում պասիվ է եղել ու պասիվության է մղել, ապա դա Արցախի ներկայիս պետական պաշտոնյաներն են, որ ամեն ինչ արել են, որպեսզի ամեն կերպ աջակցեն Նիկոլ Փաշինյանին, թե՛ 2021-ի ընտրությունների ժամանակ, թե՛ 2022-ի մայիս-հունիսին ընթացած հակաիշխանական հավաքների ու երթերի շրջանում: Մի՞թե Գուրգեն Ներսիսյանը կամ Արայիկ Հարությունյանը մի անգամ ինչ-որ բան ասել են Նիկոլ Փաշինյանի ու նրա արցախատյաց իշխանության հասցեին: Ո՛չ: Իրենք Փաշինյանի կողմից են եղել ու, դատելով նրանից, որ այսօր էլ ոչինչ չեն ասում, մնացել են նույն նիկոլականը:
Ավելին, Արայիկ Հարությունյանը նույնպիսի պարտության ու խայտառակության խորհրդանիշ է, ինչ Նիկոլ Փաշինյանը: Ինչպե՞ս է հնարավոր առնվազն վերապահում չունենալ մի գործընթացի նկատմամբ, որտեղ կենտրոնական դերերում են Արայիկ Հարությունյանն ու Գուրգեն Ներսիսյանը:
Վերջինս, իր ուղերձում խոսում է այն մասին, որ Արցախում մարդիկ կարող են մահանալ անգամ ամենասովորական հիվանդություններից, քանի որ շրջափակման հետևանքով, ինչպես հասկանալի է, նույնիկս ամենասովորական դեղորայքի սղություն կա:
Լավ, ինչպե՞ս է հնարավոր կեսօրին ժողովրդին ոտքի ելնելու կոչ անել՝ խոսելով ազգային արժեքներից ու համախմբումից, իսկ երեկոյան հրահանգել, որ ԱԱԾ-ն ձերբակալի Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, մյուս ազգականներին: Ընդ որում՝ դա անել վայրագ ձևով: Այն աստիճան վայրագ են վարվել, որ անգամ իրենք չեն կարողանում դա թաքցնել ու ստիպված են եղել Վիտալի Բալասանյանին տեղափոխել հիվանդանոց:
Այնպես որ Արցախի համաժողովրդական շարժումը, հնարավոր է, կհաջողի ու կհասնի արդյունքի, եթե Արայիկ Հարությունյանն ու նրա պետնախարարը մի կողմ քաշվեն այդ գործընթացից ու իշխանությունից: Էությամբ նիկոլական իշխանությունը կարող է միայն դեպի նոր պարտություն տանել, որը կվերածվի անշրջելի աղետի:
Եթե դու հարցերի հարցը շրջանցում ես, ուրեմն, առնվազն ազնիվ չես. Արցախի հանրահավաքի հետքերով
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ հուլիսի 15-ի երեկոյան, ժամը 20-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա իր նախաձեռնած շարժման հանրահավաքը: Նա նաև շեշտել է, թե «...Արցախի համաժողովրդական շարժումն այլևս իրականություն է՝ ի հեճուկս իրենց իրական դեմքն ու խառնակիչ կերպարը թաքցնելուն ոչ ունակների»:
Այսինքն, Արցախի պետնախարարը, որին նշանակողն Արայիկ Հարությունյանն իր նախաձեռնած շարժման կոնտեքստում ինչ-որ «խառնակիչ կերպարներ» է փնտրում ու, ըստ երևույթին, նաև գտել է: Կամ էլ, նախապես գտած ուներ, հակառակ դեպքում, իբրև թե միավորող նպատակով նախաձեռնած գործընթացը հազիվ թե օգտագործեր ինչ-ինչ «դեմքեր» գտնելու համար:
Այն, որ Արցախում հազարավոր մեր հայրենակիցները ոտքի են ելել, միանգամայն դրական է: Եվ դա անխուսափելի էր ու վաղ թե ուշ տեղի էր ունենալու, անկախ այն բանից, թե ով կոչ կաներ կամ չէր անի: Արցախում հայության ոտքի կանգնելը հույս է ներշնչում, որ Հայաստանի Հանրապետությունում էլ, հնարավոր է, հանրությունն ակտիվանա ու ելնի փողոց:
Սա, չնայած այն բանին, որ նախօրեի Արցախի միտինգը Երևանում առանձնապես արձագանք չունեցավ, եթե զուտ սոցցանցային ակտիվությունը մի կողմ դնենք: Ավելին, այս պահի դրությամբ Հայաստանում չեն դիտարկվում հասարակական-քաղաքական խմորումներ ու պրոցեսներ, ոչ միայն Արցախի հետ կապված, այլև՝ առհասարակ: Հարկավ, մեզ կհակաճառեն, թե ստորագրահավաքներ են ընթանում, բայց ստորագրահավաքը ոչ ցույց է, ոչ էլ այնպիսի գործընթաց, որն անմիջականորեն կարող է հանգեցնել, օրինակ, Նիկոլ Փաշինյանի իշխանության տապալմանը:
Ինչ վերաբերում է Արցախին, ապա պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հուլիսի 13-ին ուղերձ-կոչով հանդես եկավ, որից հետո էլ տեղի ունեցավ Ստեփանակերտի հանրահավաքը: Գուրգեն Ներսիսյանն այդ ելույթի մեջ շեշտում է, թե ինքը չի կարող ազնիվ չլինել իր ժողովրդի հետ ու միանգամից էլ անազնիվ է վարվում: Ինչպե՞ս: Այսպես՝ նա դիմում է ում ասես՝ միջազգային հանրությանը, Հայաստանի բնակչությանը, Սփյուռքին, Ռուսաստանին, ներկայացնում է իսկապես ծանր իրավիճակն ու պայմանները, խոսում է ազգային ինքնության մասին և այդպես շարունակ: Բայց բացարձակապես ոչ մի խոսք չի ասում Նիկոլ Փաշինյանի ու նրա վարած կործանարար քաղաքականության մասին:
Ոչ մի գնահատական, ոչ մի դիտարկում: Ոչ մի պահանջ ՀՀ իշխանություն կոչվածից: Որքանո՞վ է դա ազնիվ կամ անկեղծ: Եթե դու կոնկրետ Հայաստանի իշխանությանը, որը իր գոյությամբ ու վարած կործանարար քաղաքականությամբ այս ամենի հիմնապատճառն է, ոչինչ չես ասում, ապա առնվազն զբաղված ես ինքնախաբեությամբ, եթե չասվի, որ անազնիվ ես վարվում քո կոչով հավաքված հայրենակիցներիդ հետ, նրանց միտումնավոր մոլորեցնում ես:

Արմեն Հակոբյան