Ընդդիմադիրին պատիժ, իշխանավորին՝ պարգև․ արդարադատություն՝ ըստ Նիկոլի․ «Կարճ ասած» (տեսանյութ)
Երեք օր է՝ գործադուլ էին անում փաստաբանները․ պատճառը իրենց գործընկերների նկատմամբ բռնություններն են։ Արդեն որերորդ դեպքն է, որ ուժային կառույցներում ծեծում են փաստաբանի ու մնում անպատիժ։ Փաստաբանները պահանջում են ոստիկանապետի հրաժարականը։ Վերջին բողոքի ակցիայի ժամանակ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ինչ-որ խոստումներ էր տվել, որ ծառայողական քննություններ կլինեն և այլն։ Խորհդուրդ կտայի փաստաբաններին չհավատալ Փաշինյանի դասընկերոջը․ նախորդ տարի, օրինակ, Դիմադրության շարժման երթերից մեկը նվիրվել էր հենց ոստիկաններին․ երթը հասավ ոստիկանության շենք, այդ ժամանակ ոստիկանապետ, այժմ արդեն նախարար Ղազարյանը խոստացավ պատժել բռնություն կիրառած ոստիկաններին։ Խաբեց։ Վստահ եմ, որ այս անգամ էլ կմնան անպատիժ։
Ստեղծվել է վիճակ, որ երբ ոստիկաններից երկու-երեքին պատժեն փաստաբանի ծեծելու համար, հենց համակարգի ներսում կդիտվի ընտրովի արդարադատություն․ այդ ոստիկանները կասեն՝ հլա մի րոպե, էդ կառավարական դաչաների մոտ ժողովրդին ոստիկանությունը ջարդեց, խրախուսեցիք, Իջևանի դեպքերի ժամանակ ժողովրդին արյունլվիկ արեց, պարգևատրեցիք, ծնողներին Եռաբլուրում քաշելով տարան, բան չեք ասում, ոստիկանը հղի կնոջը լղճեց մեքենայի տակ, չպատժեցիք, մի երկու փաստաբան ենք ծեծել, հետո՞ ինչ, շեղվել ե՞նք ձեր բռնած գծից։ Ոստիկաններին էնքան ապօրինությունների մեջ է ներգրավել իշխանության ղեկավարը, որ իրենք էլ արդեն չգիեն իրենց արածներից որն է նորմալ որը ոչ։
Սրանք ասում էին՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն բանակից կարևոր է, պատերազմ կրվածները ոստիկանության ու ԱԱԾ բյուջեն բանակից շատ են ավելացնում։ Իմաստն էլ չես հասկանում, մանավանդ որ բոլոր տեսակի հանցագործությունները շատացել են։ Հայաստանում տեղի ունեցողը կարելի է համարել ոստիկանների, ուժայինների և ընդհանրապես՝ պաշտոն ունեցողների բեսպրեդել․ ամենաթողություն, անպատժելիություն բառերը չեն սազում։ Ցանկացած հանցագործություն ու զանցանք, որ կատարում են իշխանության պահապան ուժայինները, ներվում է։ Ընդամենը օրերս կալանքից ազատվեց Դիլիջանի քրեականի պետը, էն որ հյուրանոցում անչափահասի էր ծեծել։ Հարցնում են ինչի էիր ծեծել, ասում է՝ դե մեկս մյուսին դուր չեկանք, ի՞նչ իմանայի անչափահաս է։ Այսինքն՝ եթե անչափահաս չէր, պետք է ծեծե՞ս։ Շատ կարճ ժամանակով ձերբակալեցին ու ազատեցին ՋՕԸ-ի պետին, որը ծեծել էր համագյուղացուն, երեխայի նկատմամբ բռնություն կիրառել, որովհետև ինքը նիկոլական է։
Ու էս իշխանությունը որքան հանդուրժող է յուրայինների նկատմամբ, էնքան անհանդուրժող է ընդիմադիրների նկատմամբ։ Էդ բեսպրեդել ասածը մենակ ծեծելուն չի վերաբերում։ Մեկ րոպեում առնվազն հնարավոր է հիշել մի 20 դեպք, երբ ՔՊ-ականը գործել է հանցանք, անցել է քրգործով, բայց ազատության մեջ է և հիշել ընդդիմադիրի, որին անգամ վաղեմության ժամկետն անցնող գործով կալանք են տալիս։ Ո՞վ է կասկածում, որ Հայաստանում բռնության ու ատելության քարոզի անգերազանցելի գլուխգործոցը Նիկոլն է։ Ինքը, թիմակիցները ատելություն էին քարոզում, սպառնալիք տարածում, իր ոստիկանության փոխգնդապետը Նիկոլին դեմ գրառում անողին պատասխանում էր, թե՝ «մեկը չկա՞՝ սրա կաշին քերթի», անցնում-գնում էր, Արմեն Գրիգորյանին բռնեցին, թե մեկուկես տարի առաջ ատելություն ես քարոզել ու հասցրին այնտեղ, որ մահացավ դատաանում։
ՔՊ-ական փոխնախարարը կաշառք վերցնելու պահին բռնվեց, մի քիչ նստեց, հանեցին տարան հիվանդանոցում պաշտոնի, ՔՊ-ական մեկ այլ փոխնախարար Քովիդի գործով մեղադրյալ է, մի քանի օր նստեց, ասին՝ դե լավ, հել, գնա շարունակի փոխքաղաքապետ աշխատել, բանտը քո տեղը չէ, Աշոտյանի տեղն ա։ Նոր բացված քրեական գործով մեղադրվողին բաց են թողել, 4 տարի առաջ բացված քրեական գործով մեղադրվողին նստեցրել են, թե՝ վկաներին կճնշես։ Աշոտյանը պաշտոնյա չէ, ճնշելու լծակներ դժվար թե ունենա, բայց Սիմոնյանը, որ գործող պաշտոնյա է, ոչ մեկին չի ճնշի՞։ Մերոնցական ես ու հանցագործություն ես արե՞լ, ոչինչ, սաղ մեր ձեռքի տակ չէ՞, ծածկադմփոց կանենք։ ՔՊ-ականը եթե անգամ հանցանքի պահին է բռնվում, ասում եք դե քննությունը կպարզի ու քնություն էլ չեք նշանակում, որ պարզի․ եթե լսում եք, որ մի ընդդիմադիր հնարավոր է մի մութ պատմության մեջ կա, ասում եք՝ հլա նախ կալանավորեք, նոր մնացածը կորոշենք։
Էդքան մամուլի հրապարակում եղավ Պապիկյանի, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի ու այլ պաշտոնյաների՝ կասկածելի եղանակով գնված բնակարանների մասին, կես միլիոն դոլարանոց տունը գնել էր գնի համեմատ՝ կոպեկներով․ դատախազությունը անգամ լայեղ չարեց գործ հարուցեր․ գոնե քններ ու մերժեր, չքննեց։ Իրեց հեմար թեմա չէր, որ Պապիկյանը տունը առել է էժանով, ու ումից որ առել է, նրա տղան բանակում չի ծառայել։ Թեմա չէր, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը տունը առել է էժանով ու դրանից հետո այդ մարդու վրայից գործը հանել է։ Ասում է՝ չեմ էլ հետաքրքրվել տունը էժան էր, թանկ էր, տվի առա, փող ա էլի, հոսում ա բյուջեից։ Հլը գանցեք հիփոթեք վերցնելու, էնքան թուղթ ուզեն, հետո էլ կասեն՝ չի հասնում ձեզ․ էս մարդկանց իսկի ապառիկով բլենդեր չէին տալիս, հիմա երկու հատ հիփոթեք են փակում։
ՔՊ-ական պատգամավորի եղբայրը մարդկանց կրակեց-վիրավորեց ԱԱԾ շենքի մոտ, ինքը մի քիչ պառկեց հիվանդանոցում ու ազատվեց կալանքից, սրանց նախարարը լրագրողի ծեծեց, դարձավ ԱԺ փոխնախագահ, փոխգնդապետին գցեցին կոմայի մեջ, ժողովուրդը ում կասկածում էր, դարձավ պատգամավոր, բայց զոհված հերոսի մորը կալանավորեցին, դատեցին, թե՝ Նիկոլի տղուն առևանգել ես։ Տղուն տարան զոհվելու, մորը կալանավորեցին ու ըստ երևույթին՝ առջարկեցին գործարք։ Էս ա ամենաթողությունը, ժողովուրդ ջան։
Ու սա արտոնվում է հենց պետության ղեկավարողի կողմից։ Որովհետև երբ Նիկոլը չագուչ է ցույց տալիս բեմերից, դրա համար էլ Լոռու մարզպետը կանչում է գյուղապետին ու ծեծում իր աշխատասենյակում, թե դու ով եղար, որ հրաժարական չտաս, մարզպետի օգնականն էլ ոտները ջարդելուց է խոսում։ Էսօր հրաժարական է տվել Ախուրյանի գյուղապետը․ երկու տարի առաջ էր հաղթել ՔՊ-ականին ընտրություններում․ հասան հրաժարականին․ հա՛մ ընդդիմադիր լինես, հա՛մ գյուղապե՞տ․ Վարդենիսում նստեցրեցինք ընտրվածին, Բերդ համայնքում նստեցրինք, Վանաձորում նստեցրինք, ուզում ե՞ս գնաս Մամիկոն Ասլանյանի կողքի խցում նստես։ Մարդկանց վրա կեղծ ցուցմունք գրողին տանում են վարչապետի խորհրդական, իսկ գրառում լայքող ընդդիմադիրին հանում են գործից։ Ամեն օր միջադեպեր են լինում «ՀայաՔվեի» ստորագրահավաքի ժամանակ, ասում են, որ հենց իշխանության ուղղորդմամբ ծեծում են մարդկանց, քաշքշում են, ու մնում է անհետևանք։ Որովհետև ՔՊ-ն դեմ է նախաձեռնությանը։
Երեք տարի առաջ այս օրերին ազգը ցնծում էր, որ Գրիգորի Խաչատուրովը թշնամուն շանսատակ է արել Տավուշի դիրքերում ու դիրքեր առաջ տվել։ Էսօր Խաչատուրովը նստած է, որովհետև հայրենիքը հանձնողներին դեմ է։ Հիմա մի քանի տասնյակ գույք է ՊՆ-ից վաճառքի հանվել, իսկ Խաչատուրովին բռնել են տարիներ առաջ ՊՆ-ից գնած գույքի համար։ Սա է իրավական բեսպրեդելը։
Նիկոլի սրտի դատավորը, որ բոլոր որոշումները պեչատում է, ճակատը պաչում են, իսկ դատավոր Դավիթ Հարությունյանին ազատում են գործից կարծիք հայտնելու համար։ Օրինակ ի՞նչ տարբերություն Կարեն Անդրեասյանի ու վերաքննիչի տխրահռչակ Արմեն Դանիելյանի միջև․ Սա մենակ մեղադրողին էր լսում ու որոշում կայացնում, Անդրեասյանն էլ դուրս է հանում դահլիճից, որ հանգիստ պատժի։
Սովորական քաղաքացին էս ամենը լավ տեսնում է ու դա ազդում է իր վարքագծի վրա։ Դրա համար էլ անգամներով աճել են հանցագործությունները՝ համաձայն պաշտոնական վիճակագրության։ Դրա համար էլ վթար է լինում, բայց մասնակիցները տուժում են ոչ թե վթարից, այլ՝ դանակահարությունից։
Կարճ ասած՝ Հայաստանում այսօրվա իշխանական համակարգը ինքը հանցագործություն ծնող է։ Ասեմ, որ 2021 թվականին դեռ էսքան լկտի չէին, լկտիացան քվե ստանալուց հետո։ Իրենք էդ բեսպրեդելի համար մանդատ չեն ստացել, բայց մանդատը համարել են կանաչ լույս բեսպրեդելին։ Որովհետև եթե մարդկանց տարան զոհվելու, զրկեցին հողից ու տնից ու վերընտրվեցին, դեռ թվում է մարսել են, էս թվարկածս ի՞նչ է, որ․ խաղ ու պար։

Սևակ Հակոբյան
Աղբյուրը՝ yerevan.today