Ղարաբաղի հարցում ՌԴ-ին ճնշելու Էրդողանի փորձերն ակնհայտ են. Կոլերով
Ղարաբաղի հարցում Ռուսաստանին ճնշելու Էրդողանի փորձերն ակնհայտ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս պատմաբան Մոդեստ Կոլերովը։
Նրա խոսքով՝ Էրդողանը Ղարաբաղից ռուս խաղաղապահներին վտարելու հարցում արդեն գլխավոր կողմը չէ:
Նա կարծում է, որ ռուս խաղաղապահների եւ, հետեւաբար, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար գլխավոր վտանգը գալիս է Ադրբեջանից եւ Հայաստանից:
«Փաշինյանի խաղաղասիրության տեմպն ավելորդ է դարձնում ռուս խաղաղապահների ներկայությունը»,-նշեց Կոլերովը։
Ռուս խաղաղապահների հեռանալը նա աղետ է անվանել։ Հավանականությունը, որ ռուս խաղաղապահները կլքեն Լեռնային Ղարաբաղը, նրա գնահատմամբ, շատ մեծ է:
«Հնարավոր է՝ որոշակի անցումային շրջան հաստատվի, բայց դա կնշանակի Ղարաբաղի հայ բնակչության անհապաղ տարհանում»,-ասաց նա։
Կոլերովը վստահ է, որ Թուրքիայի այսօրվա դիրքորոշումը համաձայնեցված Է Ադրբեջանի հետ:
«Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու բանաձեւը, որն առաջ է քաշել Փաշինյանը, արդեն արտասանվել է, նոր բան չի լինի։
Մենք չէինք կարող ենթադրել, որ երբ սկսվի մեր պայքարն Ուկրաինայի համար, մենք բավարար քաղաքական ուժեր չենք ունենա Ղարաբաղում իրավիճակը սառեցնելու համար»,-նշեց պատմաբանը:
Ուկրաինայում գործող ռազմական գործողությունում Ադրբեջանը, նրա կարծիքով, ուղղակիորեն թշնամանում է Ռուսաստանի հետ։
«Չեմ կարծում, որ Ալիեւը, որն այս հարցում գտնվում է բոլոր ժամանակների լավագույն վիճակում, բաց կթողնի Ռուսաստանին եւս մեկ անգամ նվաստացնելու հնարավորությունը»,-եզրափակեց Կոլերովը։